10:46 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
167 0 0

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանել է իր հրապարակած՝ Սյունիքին վերաբերող գաղտնի փաստաթղթի նշանակությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Սյունիքում ՀՀ–ից տարածքներ են խլում։ Այսօր Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրային հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով իր հրապարակած գաղտնի փաստաթղթի նշանակությունը Սյունիքի համար։

«Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղից մնացել է 2.5 հազար քառ/կմ։ Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև` Նախիջևան, «տալաշ–տալաշ» այդ 2.5 հազարը Ալիևը վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի այսպիսի հանցավոր գործարք»,– ասաց Բագրատյանը։

Նա փաստեց, որ Սյունիքի ճանապարհը, հակառակ իշխանության հայտարարությունների, ամբողջությամբ հայկական տարածքով է անցնում։ Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանը տեղ–տեղ անցել է ճանապարհը, խորացել Հայաստանի տարածքում ու վերցրել Գորիս– Դավիթ Բեկ, Կապան–Ճակատեն հատվածները։

«Ճանապարհը կառուցվել է ԽՍՀՄ օրոք` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը չի ընդդիմացել։ Խորհրդային Միության ռազմական քարտեզները նայեք։ «Գուգլը» կաշառքը վերցրել է՝ գիծը տարել է»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ում գրառում էր արել, որում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ Հայաստանի և Արցախի սահմանները համաձայնեցված են բանավոր։

Ընդդիմությունը ՀՀ իշխանություններից պահանջում է պարզաբանել Սյունիքի մասին փաստաթուղթը

Նրա խոսքվ, ռուսական անվտանգության սպան Սյունիքում իրեն է տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված 6 կետից բաղկացած հուշագրի կրկնօրինակը, որով կարգավորվում են Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան - Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու կողմերի պայմանավորություները։

Բագրատյանը հուշագրի լուսանկարը հրապարակել էր իր FB էջում։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի ենթակայության տակ անցան ԼՂՀ որոշ շրջաններ։ Այնուհետև սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ 

Իրավիճակը հատկապես սրվեց Կապան–Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև Ճակատեն, Դավիթ Բեկ, Որոտան և Շուռնուխ գյուղերի պատճառով։

Ըստ թեմայի

Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
ԱԳ նախարարը տեղյակ չէ, թե Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածության մասին է նշել փոխվարչապետը
Աչալուրջ լինենք. չի բացառվում, որ ՀՀ–ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
թեգերը:
Սյունիք, հանրահավաք, Հրանտ Բագրատյան

Գլխավոր թեմաներ