09:38 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
5110

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագիծը հետադիմական է և խոսքի ազատության նկատմամբ ճնշում գործադրելու միջոց։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։ Այս մասին նշված է վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը բարձրացնելու օրինագծի վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։ Այն  հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ 

Լրագրողական կազմակերպությունները մտահոգիչ են համարում նաև նախագծով սահմանվող հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքը, իսկ այն խախտելու համար 500 հազար դրամի, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով տուգանք կիրառելը։

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են, որ ԱԺ-ն հետաձգի առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ։

Նախագծի ընդունման դեպքում ԶԼՄ ներկայացուցիչները կոչ են անում ՀՀ նախագահին չստորագրել այն։

Հիշեցնենք` փետրվարի 11-ին ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը, մասնավորապես` վիրավորանքի համար մինչև 2 մլն դրամ, զրպարտության համար՝ 3 մլն։

«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան

Ի դեպ, ի սկզբանե Ալեն Սիմոնյանն առաջարկում էր շատ ավելի բարձր տուգանքներ կիրառել. վիրավորանքի համար 1-5 մլն, զրպարտության համար՝ 2-10։ Բայց արդարադատության նախարարությունը նվազեցրեց դրանք` մեկնաբանելով, որ Հայաստանում քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 3 մլն դրամը։

Ըստ թեմայի

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն
ՌԴ դեսպանությունը խնդրում է, որ «Հրապարակ» օրաթերթը համոզիչ ապացույցներ տրամադրի
Դատարանը պարտավորեցրել է Փաշինյանին և նրա խոսնակին ներողություն խնդրել Խաչատրյաններից
թեգերը:
Տուգանք, նախագիծ, ԶԼՄ

Գլխավոր թեմաներ