ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է գալիս։
Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել