19:49 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Երկրաշարժ Հայաստանում (29)
343020

Հայաստանի մայրաքաղաքում ցնցումներ գրանցվեցին։ Քաղաքի տարբեր հատվածների բնակիչները բակ են դուրս եկել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ Երևանը ցնցվեց։ Մոտավորապես ժամը 15։30–ին մայրաքաղաքում մի քանի վայրկյան տևողությամբ ցնցումներ գրանցվեցին։ 

Երկրաշարժից հետո Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ

Մարդիկ դուրս են եկել փողոց։ Ոմանք բողոքում են նաև բջջային կապի խափանումներից։

Երկրաշարժ Հայաստանում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Люди во дворах после землетрясения (13 февраля 2021). Еревaн
© Sputnik
Երևան
Люди во дворах после землетрясения (13 февраля 2021). Еревaн
© Sputnik
Երևան
Люди у ТЦ Петак после землетрясения (13 февраля 2021). Еревaн
© Sputnik
Երևան

Հիշեցնենք`փետրվարի 5-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժին հաջորդել էր մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (ժամը 11։00-ի դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):

Երկրաշարժ էր գրանցվել նաև փետրվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 11:49-ին։ Այն զգացել էին նաև Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում։

թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)
թեգերը:
Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ