12:06 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Երկրաշարժ Հայաստանում (29)
685 0 0

Քարերն ընկել են շենքի տակ կայանված ավտոմեքենայի վրա`վնասելով ու կոտրելով պատուհանների ապակիները։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով փլուզում է տեղի Երևանի Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում։

Ստորգետնյա ցնցման հետևանքով Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում վերևի հարկերից տուֆ քարեր են թափվել։

Դրանք ընկել են շենքի տակ կայանված ավտոմեքենանների վրա։ Մեքենաներից մեկը վնասվել է, կոտրվել են պատուհանների ապակիները։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ:

Նիկոլ Փաշինյանը երկրաշարժի թեմայով գրառում է արել

թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)
թեգերը:
Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ