18:50 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
367 0 0

Երկրաշարժերի ուսումնասիրման բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Հեյդարաբադ կայանից 44 կմ հյուսիս:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվար — Sputnik. Երևանի մոտակայքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

«Երկրաշարժերի հետազոտման բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:29-ին Հեյդարաբադ կայանից 44 կմ հյուսիս», - հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

Գերատեսչությունից հստակեցրել են` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժը զգացվել է 3–4 բալ ուժգնությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

Ըստ թեմայի

Երկրաշարժի հետևանքով Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի վերևի հարկերից քարեր են թափվել
Նիկոլ Փաշինյանը երկրաշարժի թեմայով գրառում է արել
«Երևան մոլի» այցելուները դուրս են եկել շենքից ու չեն շտապում նորից ներս գնալ. տեսանյութ
թեգերը:
Երկրաշարժ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ