10:16 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Երկրաշարժ Հայաստանում (29)
1107 0 0

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է խուճապի չմատնվել:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Այս պահի դրությամբ երկրաշարժի հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ը նշում է` հնարավոր է լինի հետցնցում, որը մարդիկ կզգան, բայց խուճապի մատնվել պետք չէ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)

Ըստ թեմայի

Երկրաշարժից հետո Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ
Երկրաշարժից վախեցած հայերին շարունակում է միավորել սուրճը. տեսանյութ
Երևանի մոտակայքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ