07:12 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Երկրաշարժ Հայաստանում (29)
981 0 0

Հայր ու դուստր արդեն բակում են իմացել, որ իրենց հյուրասենյակի պատի մի հատվածը երկրաշարժի հետևանքով քանդվել է։ Մայրը երկրաշարժը չի զգացել, բայց հիշում է, որ սիրտն ինչ–որ վատ բան էր կանխազգում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Սմբատ Զորավար 40 հասցեում շենքի պատի փլուզման պահին տանը եղել են հայրն ու 14–ամյա դուստրը։

Երկրաշարժի առաջին իսկ ցնցումների պահին տղամարդն արագ կողմնորոշվել ու, աղջկան արագ վերցնելով, տնից դուրս է վազել։

Հայր ու դուստր արդեն բակում են իմացել, որ իրենց հյուրասենյակի պատի մի հատվածը երկրաշարժի հետևանքով քանդվել է։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Շենքի վնասված հատվածը

Լավ է, որ երկրաշարժի պահին երեխան հյուրասենյակում չէր։ Բարեբախտաբար հասցրեցինք ժամանակին դուրս վազել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մուշեղ անունով ներկայացած տղամարդը։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Վնասված առաստաղը

Կինը` Ժասմեն Նազարյանն էլ պատմեց, որ երկրաշարժի պահին եղել է աշխատանքից տուն գալու ճանապարհին ու նույնիսկ չի էլ զգացել ստորգետնյա ցնցումները։ Բայց հիշում է, որ սիրտն ինչ–որ վատ բան էր կանխազգում, անհանգիստ էր։

Երկրաշարժից վախեցած հայերին շարունակում է միավորել սուրճը. տեսանյութ

«Ճանապարհին լսեցի, որ մարդիկ երկրաշարժի մասին են խոսում, իմացա, որ ուժեղ երկրաշարժ է եղել։ Սկսեցի զանգել տուն, բայց կապ չկար։ Վազեվազ հասա տեղ, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է,– պատմեց կինը,– բայց երբ տեսա, որ աղջիկս ու ամուսինս դրսում են, սիրտս տեղն ընկավ։ Փառք Աստծո, որ ամեն ինչ կարգին է, լուրջ բան չի եղել»։

Ամուսինները պատմեցին, որ այդ բնակարանում վարձով են ապրում։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Երկրաշարժից հետո ճաքերը խորացել են

Շենքը 1940-ական թվականներին կառուցված երկհարկանի կառույց է, որտեղ ավելի քան 10 ընտանիք է բնակվում։ Շենքը պաշտոնապես վթարային ճանաչված չէ։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է միայն Նազարյանների բնակարանի պատի մի մասը, ըստ ԱԻՆ–ի` փլուզված հատվածը կազմում է շուրջ 2 քմ։

Последствия землетрясения по адресу Смбата Зоравара 40 (13 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Վնասված շենքը

Նշենք, որ ԱԻՆ–ն արդեն հաղորդել է, որ փլուզումների վերաբերյալ ահազանգերից այս պահի դրությամբ հաստատվել են միայն երկուսը` Երևանի Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներից ստացած ահազանգերը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Այվազովսկու փողոցում փլուզվել են մեկհարկանի շինության պատի 9 քմ և տանիքի 7 քմ հատվածները։ Իսկ Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից փլվել է 2 քմ հատվածը։

Ինչպես են մարդիկ երկրաշարժից հետո դուրս փախչում շենքից. տեսանյութ

  • Մուշեղը
    Մուշեղը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վնասված շենքը
    Վնասված շենքը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վնասված շենքի տարածքում
    Վնասված շենքի տարածքում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan
Մուշեղը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)

Ըստ թեմայի

Երկրաշարժից հետո Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը երկրաշարժի թեմայով գրառում է արել
Երկրաշարժի հետևանքով Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի վերևի հարկերից քարեր են թափվել
Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում
թեգերը:
Երևան, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ