19:40 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
523 0 0

ՀՀ մարդու իրնավունքների պաշտպանն անդրադարձել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 173 գլուխ ոչխարը տանելու դեպքին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչը գյուղին հարակից արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ: Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքն ուշադիր է եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին:

Արման Թաթոյանը կրկին շեշտում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության, ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ, իսկ նշվածը թույլ չտալու համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում։

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչներից մեկն իր մանր եղջերավոր անասուններին արածացնելով մոտեցել է թշնամու սահմանին, զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, 185 գլուխ ունեցող հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են։

Ըստ թեմայի

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
թեգերը:
ադրբեջանցի, Խնձորեսկ, ոչխար, Սյունիք, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ