11:11 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
33820

Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Սկսած առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչեւ Երեւանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

Քաղաքապետի խոսնակը նաև ուղևորների համար նոր ավտոբուսներից օգտվելու կանոններն է ներկայացրել։

Առաջին հերթին՝ պետք է վճարել նստելիս։ Նոր ավտոբուսներից օգտվելու համար անպայման պետք է ունենալ 100-դրամանոց մետաղադրամ։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը»,- մանրամասնում է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ շուտով կգործի նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է։ Պարզաբանում է՝ դա արվում ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Ի՞նչ գումարով են 161 ավտոբուս գնելու Երևանի համար. Խաժակյանը` քաղաքապետարանի ծախսերի մասին

Հատուկ պայմաններ ու կանոններ են ներկայացված նաև երթուղին սպասարկող վարորդներին։ Նրանք կլինեն հատուկ համազգեստով և ճանապարհին չեն ծխելու ու հեռախոսով չեն խոսելու։

Քաղաքապետի խոսնակի պնդմամբ՝ բոլոր վարորդներն արդեն հրահանգավորված են պահանջների մասին։

Ըստ թեմայի

54 համարի երթուղայինի գրպանահատը հայտնաբերված է. նա 46-ամյա կին է
Նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան հունվարից. Հայկ Մարությանն ուրախ լուր է հայտնել
Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով
թեգերը:
երթուղի, Երևան

Գլխավոր թեմաներ