20:06 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Առավել օգտակար է եփել ընդհանրապես առանց յուղի, բայց եթե բուսական յուղ եք օգտագործոմ, ապա ավելի լավ է այն լինի սառը։ Ինչն ու ինչ ձևով է ավելի օգտակար՝ ստորև:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Բժիշկ-սննդաբան Սվետլանա Ֆուսի կարծիքով՝ կրակի վրա ճաշատեսակներ պատրաստելիս լավ է օգտագործել հալման բարձր ջերմաստիճանով զտված յուղեր:

Նա նշում է, որ ձիթապտղի յուղն առավել օգտակարներից է։ Այն խորհուրդ է տրվում պահել մուգ ապակյա շշերի մեջ, քանի որ օգտակար ճարպերը լույսի ազդեցության տակ քայքայվում են:

«Հատկապես փխրուն են ճարպաթթուները կտավատի յուղում ու կտավատի սերմերում, դրանք ոչնչացվում են նույնիսկ թթվածնի հետ շփման ժամանակ, ուստի ավելի լավ է դրանք հեռու պահել բարձր ջերմաստիճանից, օդից ու լույսից», —գրել է մասնագետն իր Instagram-ում:

Ըստ սննդաբանի՝ օգտակար է պատրաստել ընդհանրապես առանց յուղի։ «Եփեք ջրով կամ արգանակով, թխեք փայլաթիթեղի մեջ, գոլորշու վրա պատրաստեք», - խորհուրդ է տալիս նա:

Արևածաղկի՞, թե՞ ձիթապտղի․ որ յուղն է ավելի օգտակար

Մարդու համար բուսական յուղի օգտակարության հիմնական չափանիշներն են օմեգա-3 (լինոլենային) և օմեգա-6 (լինոլային) կիսահագեցած ճարպաթթուները։

Առաջինը կա և՛ ձիթապտղի, և՛ արևածաղկի յուղի մեջ, սակայն շատ փոքր քանակությամբ: Արևածաղկի ձեթի մեջ երկրորդը կազմում է մինչև 74%, իսկ ձիթապտղի մեջ՝ չորսից մինչև 20%, կախված ձիթապտղի տեսակից ու դրա հասունության աստիճանից: Այսպիսով՝ այս ցուցանիշով առավել օգտակար է արևածաղկի ձեթը:

Սակայն, ըստ օմեգա-9  մոնոչհագեցած ճարպային թթուների պարունակության, որը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և խոչընդոտում արյան թրոմբների ձևավորմանը, փորձագետները նախընտրում են ձիթապտղի յուղը. Դրա մեջ մոնոչհագեցած ճարպաթթուների պարունակությունը կազմում է 77%, մինչդեռ արևածաղկի յուղի մեջ միայն 16% է:

Փոխարենը ձիթապտղի յուղի հակաօքսիդիչ հատկությունները ու բջիջների ծերացման դանդաղումը ապահովում են ֆենոլային միացությունները: Ձեթի երկու տեսակում էլ միներալային տարրերը քիչ են։

Ինչո՞ւ չեք նիհարում. սննդաբան Լիլիթ Բաբասյանն ունի այս հարցի պատասխանը

Ընդ որում՝ փորձագետները նշում են, որ չռաֆինացված բուսական յուղը հարմար է միայն սառը ուտեստների պատրաստման համար, քանի որ բարձր ջերմաստիճանների դեպքում դրանում քաղցկեղածին նյութեր են առաջանում:

Ճաշատեսակների պատրաստման համար մինչև Ցելսուսի 120 աստիճան ջերմաստիճանում հարմար է ցանկացած ռաֆինացված ձեթ՝ և՛ արևածաղկի, և՛ բուսական։ Սակայն, ֆրիտյուրում տապակելու դեպքում  խորհուրդ է տրվում օգտագործել ձիթապտղի յուղ՝ շնորհիվ օմեգա-9-ի բարձր պարունակության՝ ավելի բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ այն ավելի քիչ է ենթարկվում օքսիդացման։

Ըստ թեմայի

Ինչպես ավելի փարթամ մազեր ունենալ․ մասնագետների խորհուրդները
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը
Բորտուղեկցորդուհիները սնունդ բաժանելու համար չեն. ո՞րն է նրանց հիմնական պարտականությունը
թեգերը:
դիետա, սնունդ, յուղ, ձեթ

Գլխավոր թեմաներ