22:01 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Ընտանիքի համալրման լուրը հաստատել է Սասեքսի դքսուհու ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ սպասում են երկրորդ երեխային։ Տեղեկությունը հայտնում է Sky News-ը ։

«Մենք կարող ենք հաստատել, որ Արչին ավագ եղբայր է լինելու։ Սասեքսի դուքսն ու դքսուհին շատ ուրախ են, որ երկրորդ երեխային են սպասում», - ասել է զույգի ներկայացուցիչը հրատարակչությանը:

ԶԼՄ-ներում տարածվել է լուսանկար, որտեղ երևում է, որ Մարքլը հղի է։

Անցյալ տարվա հուլիսին Մեգանը կորցրեց երեխային: Զույգի ավագ որդին ՝ Արչին, այժմ գրեթե երկու տարեկան է։

«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դադարել են հանդես գալ որպես Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ: Նրանք հրաժարեցին իրենց կոչումներից, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Աշխատելով Netflix և Spotify ընկերությունների հետ՝ զույգը հասավ թագավորական ընտանիքից ֆինանսական  անկախության:

Ակնկալվում է, որ նրանք մարտին կհանդիպեն թագուհու հետ ՝ քննարկելու իրենց ապագա կարգավիճակը․ Էլիզաբեթ Երկրորդը նրանց հրավիրել է նշելու իր ծննդյան օրը:

Ըստ թեմայի

Նոր բացահայտում. արքայազն Հարրին գաղտնի հաշիվ է ունեցել Instagram-ում
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
Մեգանը և Հարրին հրավիրված չէին. արքայադուստր Բեատրիսը գաղտնի ամուսնացել է. լուսանկարներ
Կրեատիվ և ռոմանտիկ. արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միմյանց օրիգինալ նվերներ են մատուցել
թեգերը:
Լուսանկար, երեխա, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ

Գլխավոր թեմաներ