22:11 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Այսօրվա ընթացքում գրատան վաճառված գրքերի շահույթի մի մասը փոխանցվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը և «Զանգակ» գրատունը նախաձեռնել են «Գիրքը կարող է կյանքեր փրկել» խորագրով միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է «Զանգակ» գրատունը։


Այսօրվա ընթացքում գրատան վաճառված գրքերի շահույթի մի մասը փոխանցվելու է «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման համար։ Երեխաները օրվան ընդառաջ պատրաստել են փոստային նվեր-բացիկներ՝ ակցիային մասնակցողների համար։


«Զանգակ» գրատների ցանցը հինգ մասնաճյուղ ունի Երևանում՝ Աբովյան 7, Կոմիտասի պողոտա 49/2, Մեգամոլ Արմենիա, 2-րդ հարկ, Դալմա գարդեն մոլ, 2-րդ հարկ և Ռիո մոլ, 2-րդ հարկ։

Նշենք, որ փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է մանկական քաղցկեղի մոտ 200,000 նոր դեպք և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Ըստ հայաստանյան վիճակագրական տվյալների՝ ամեն տարի Հայաստանում միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Սակայն այս հիվանդության մահացու ելքից կարելի է խուսափել վաղ կանխարգելման միջոցով:

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Ըստ թեմայի

ՀՀ–ում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք. կարևոր համաձայնագիր է կնքվել
Խնդրեց չլացել, շարունակել ապրել հանուն հայրիկի ու քրոջ. երբ մանկական քաղցկեղը դատավճիռ է
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
թեգերը:
գրախանութ, երեխա, քաղցկեղ

Գլխավոր թեմաներ