10:05 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Անի Ամիրշադյանը Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ.-ի սեպտեմբերից։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սոցիալական ապահովության ծառայության պետն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,–նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ամիրշադյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի սեպտեմբերից։ Մինչ այդ` 2009-2011 թթ., նա աշխատել է «Ֆինքոա ՈւՎԿ»-ում` ներքին վերահսկողության ստորաբաժանումում: 2011-2013 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում» որպես գործառնական ռիսկի մենեջեր, իսկ 2013-2019 թթ. աշխատել է «ԱյԴիԲանկ» ՓԲԸ-ում:

Զբաղեցրել է ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնները:

Ամիրշադյանից առաջ Սոցապահովության ծառայության պետը Սուրեն Ղամբարյանն էր։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սուսաննա Սաֆարյանին

Ըստ թեմայի

«Վերանայեք աշխատանքից ազատելու մոտեցումը». Սամսոնյանը` անհայտ կորած զինծառայողների մասին
«Իմ հանձնարարականին չի հետևել». Արայիկ Հարությունյանը պաշտոնյայի է ազատել աշխատանքից
Ինչու են աշխատանքից ազատել Ամատունի Վիրաբյանին. նախարարությունից մեկնաբանել են
թեգերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պաշտոն, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ