22:01 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
513 0 0

Արձանագրված դեպքերի վերաբերյալ հաղորդումները ՄԻՊ–ն ուղարկել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին, միջկառավարական կազմակերպություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել` որպես ապացույց այն բանի, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Սյունիքի գյուղերի մոտ։

«Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»,– նշում է ՄԻՊ–ը։

Հիշեցնենք, մինչ այդ, Սյունիքի մարզ կատարած այցից հետո, Արման Թաթոյանը հայտնել էր, որ Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները հարբած վիճակում կրակոցներ են արձակում փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշերը:

«Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին` երեխաներին ու կանանց: Ընդ որում` գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակոցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ»,- հունվարի 14-ին հայտնել էր պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն այդ կրակոցների մասին ահազանգեր են ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին։ Այդ ժամանակ նաև արձանագրվել էր, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում:

ՀՀ ՄԻՊ-ը ապացույցներ է ներկայացրել Բաքվի հայատյացության պետական քաղաքականության վերաբերյալ

ՄԻՊ–ը համոզմունք էր հայտնել, որ ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամ ու միջհամայնքային ու միջպետական ճանապարհներին, իրական սպառնալիք է խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար։

Արձանագրված դեպքերի վերաբերյալ հաղորդումները ՄԻՊ–ն ուղարկել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին, միջկառավարական կազմակերպություններին։

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Ըստ թեմայի

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին
«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ
Շուռնուխում նոր թաղամասի կառուցումն արդեն սկսվել է. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, կրակոց, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Սյունիք

Գլխավոր թեմաներ