00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նայում եմ հայելու մեջ և հարց տալիս` ինչի՞ համար գնացինք». բողոքի ակցիա` ՊՆ–ի մոտ

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста родственников пропавших без вести военнослужащих перед министерством обороны (8 декабря 2020). Еревaн
Акция протеста родственников пропавших без вести военнослужащих перед министерством обороны (8 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվել
Պատերազմի մասնակից մի խումբ տղամարդիկ վստահեցնում են, որ որևէ կերպ արձանագրված չէ փաստը, որ մասնակցել են մարտական գործողություններին։ Նրանք այսօր ՊՆ–ի դիմաց էին հավաքվել։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Պաշտպանության նախարարության մոտ մարզերից եկած մի շարք պատերազմի մասնակից տղամարդիկ են հավաքվել, որոնք հայտնում են` զինգրքույկները կա՛մ չեն վերադարձրել դեռ, կա՛մ էլ այնտեղ նշված չէ, որ մասնակցել են մարտական գործողությունների։

Военные каски - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Ում մեղքով են զոհվել ու անհետ կորել Հադրութ մեկնած 72 զինծառայողները

Նոր Հաճնի բնակիչ Վահրամ Խաչատրյանը հայտնեց, որ Եղվարդի զինկոմիսարիատով գնացել է ԼՂ և մասնակցել մարտական գործողություններին հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 18-ը։

«Մարտունիում եմ եղել ես, և արդեն երեք ամիս է, ինչ ավարտվել է պատերազմը, սակայն ոչ իմ զինգրքույկն են վերադարձրել, ոչ էլ որևէ թուղթ են տվել, որ պատերազմի մասնակից եմ։ Իմացել ենք, որ աշխատավարձի կարգով մեզ ինչ–որ գումար է հասնում, սակայն մինչ օրս դա էլ չենք ստացել»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` զինկոմիսարիատում դիմում են գրել, իրենց վստահեցրել են` դիմումները պաշտպանության բանակի հրամանատարին են ուղարկել։ Խաչատրյանը հայտնեց, որ երբ վերադարձել է պատերազմից, տեսողության խնդիր է ունեցել, և չնայած բուժումն անվճար է եղել, սակայն բավական գումար է ծախսել դեղորայքի վրա։ Տղամարդն ասաց, որ իր կինն էլ շաքարային դիաբետ ունի, և հիմա իրենց հետ այսպես չպետք է վարվեն։ «Նայում եմ հայելու մեջ և հարց տալիս` ինչի՞ համար գնացինք»,–ասաց Խաչատրյանը։

Մեկ ուրիշ տղամարդ էլ ասաց, որ իր զինգրքույկը վերադարձրել են, սակայն այնտեղ նշված չէ, որ մասնակցել է կռվին։ «Մեզ տարել են Լուսակերտ, այնտեղից էլ՝ ԼՂ։ Մեր անունները չեն էլ գրանցել, ոչ մի տեղ գրանցված չենք։ Մեկը մյուսի վրա են գցում ու ասում, որ իրենք պատասխանատու չեն»,–ասաց նա։

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ

Ավելի ուշ ՊՆ ներկայացուցիչների հետ զրուցեցին բողոքի ակցիա անողները։ Վահրամ Խաչատրյանը հայտնեց` իրենց ասել են, որ պետք է այդ հարցով դիմեն կենտրոնական զինկոմիսարիատ։ Տղամարդիկ ասացին, որ կդիմեն այնտեղ ու կսպասեն պատասխանի։

Բողոքի ակցիան ավարտվեց։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Լրահոս
0