19:49 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Սևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման` մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Սևանի հանրային լողափում` հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում, այժմ ապամոնտաժվում են ապօրինի շենք–շինությունները, տաղավարները, պարիսպները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Демонтаж незаконных строений у Национального парка Севан (февраль 2021). Гегаркуник
Սևանի հանրային լողափում ապամոնտաժվում են ապօրինի կառույցները

«Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Демонтаж незаконных строений у Национального парка Севан (февраль 2021). Гегаркуник
Սևանի հանրային լողափում ապամոնտաժվում են ապօրինի կառույցները

Նշվում է, որ բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։

Демонтаж незаконных строений у Национального парка Севан (февраль 2021). Гегаркуник
Սևանի հանրային լողափում ապամոնտաժվում են ապօրինի կառույցները

Արդեն մեկնարկել են այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը. շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր` Սևանի ափամերձ տարածքները 1900 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունները պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ են թույլ տվել։

Նա նաև նշել էր, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։

Նշենք, որ ջրածածկ անտառաշերտի ու ապօրինի կառույցների ապամոնտաժման համար ՀՀ կառավարությունը 2020 և 2021 թվականներին հատկացրել է 208 միլիոնական դրամ։ 2020 թ․ տարեկան ծրագրով նախատեսված էր մաքրել 271 հա ափամերձ տարածք, 2021-ի տարեկան ծրագրով` ևս 371 հա։

Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը

Ըստ թեմայի

Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում
Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը
Սևանում ուժեղացված հսկողություն է սահմանվում. Պետրոսյանը դիմել է Մարությանին և Պապիկյանին
թեգերը:
նախարարություն, շենք, Ապօրինի, Սևան

Գլխավոր թեմաներ