22:08 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
923 0 0

Ադրբեջանցիների հետ «հարևանությունը» վատթարացրել է Ճակատեն գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը։ Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, բայց արոտավայրերի բացակայության պատճառով գյուղացիները սկսել են ազատվել վաճառել անասուններից։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հեռուստաաշտարակի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողներն իրարից 2-3 մետր հեռավորության վրա են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ճակատենի արդեն նախկին ղեկավար Հուսիկ Սարուխանյանը: Վերջինս փաստացի դեռ համայնքապետ է, քանի որ նոր ընտրություններ չեն եղել։

Бывший глава администрации села Чакатен Усик Саруханян
© Sputnik / Aram Nersesyan
Հուսիկ Սարուխանյան

«Իրավիճակը դեռ հանգիստ է, ամեն ինչ իր հունով է ընթանում։ Բայց հայն ու թուրքն իրարից 2-3 մետր են հեռու»,- պատմեց Սարուխանյանը։

Այն, որ ադրբեջանցիները ցանկանում են սահմանն անցկացնել ալեհավաք աշտարակի տարածքով, Sputnik Արմենիան հայտնել էր դեռ 2020-ի դեկտեմբերին։

Телевышка села Чакатен Сюникской области
© Sputnik / David Galstyan
Ալեհավաք աշտարակը

Այժմ աշտարակի վրայից հեռուստատեսային ալեհավաքներն արդեն տեղափոխել են: Մնացել է «Ucom»-ի ալեհավաքը, բայց այն ևս շուտով կտեղափոխվի մեկ այլ վայր:

Հեռուստաաշտարակի տարածքը հայկական վերահսկողության տակ պահել չի հաջողվել։ Այն գտնվում է չեզոք գոտում։

«Աշտարակը երևի կտեղափոխենք գյուղի մյուս կողմը։ Տեսնենք` իրավիճակն ինչպես կթելադրի», - ասաց Սարուխանյանը և ավելացրեց` որոշումը պետք է ղեկավարությունը կայացնի։

Նշենք, որ ադրբեջանական նոր դիրքերը գրեթե կպած են գյուղին։ Սարուխանյանի խոսքով` գյուղի բնակիչները պարզ տեսնում են ադրբեջանցիներին, բայց ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական կողմն առաջ չի գալիս։

Село Чакатен в Сюникской области
© Sputnik / Aram Nersesyan
Ճակատեն

Ալեհավաք աշտարակից, որի կողքին է գտնվում են ադրբեջանական ուժերը, մինչև գյուղի մոտակա տուն ուղիղ գծով մոտ 250 մետր է։

Գյուղի շուրջ փաստացի սահմանի երկարությունը կազմում է մոտ 30 կմ:

Село Чакатен в Сюникской области
© Sputnik / Aram Nersesyan
Ճակատեն

Ադրբեջանցիների հետ անմիջական հարևանությունը վատթարացրել է նաև գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը։ Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Սարուխանյանի խոսքով` գյուղացիները սկսել են վերացնել անասուններին։

Ըստ նրա` կենդանիները տարիներ շարունակ արածել են այն տարածքներում, որոնք այժմ փոխանցվել են ադրբեջանցիներին։ Իսկ այլ արոտավայրեր մոտակայքում չկան։

«Կենդանիները հենց դուրս են գալիս անասնագոմից, անմիջապես այն կողմ են գնում։ Արդեն մի քանի մարդ վաճառել կամ մորթել է անասուններին», - ասաց Սարուխանյանը։

Նա հավելեց, որ գյուղում երիտասարդներ գրեթե չեն մնացել, մեծամասնությունը արտագնա աշխատանքի է մեկնել, մի մասն էլ` մոտակա քաղաքներ կամ արտերկիր։

Дорожный знак у въезда в село Чакатен, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Ճակատեն

Վերջերս գյուղից ոչ հեռու միջադեպ էր տեղի ունեցել. ադրբեջանցիները փակել էին ճանապարհը «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց հետո: Ռուս սահմանապահները միջամտել էին ու բացել ճանապարհը։

Իրենք ՝ ադրբեջանցիները, նույնպես օգտվում են ճանապարհից։ Ռուս սահմանապահների ուղեկցությամբ նրանք շաբաթական մի քանի անգամ անցնում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրը: Սովորաբար հաց կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ են տանում իրենց դիրքեր։

Ճակատեն գյուղի բնակիչ Հրանուշը Sputnik Արմենիային պատմեց, որ իր ողջ կյանքն այս գյուղում է անցել։ Ամուսնացել է, երեխաներ ունեցել։ Որդիներից մեկը նույնպես գյուղից մեկնել է արտագնա աշխատանքի։ Մյուս որդին տանն է։ Բացի անասնապահությունից և հողամասում աշխատելուց, այլ զբաղմունք չկա: Երկու կով ունեն, բայց վախենում են նրանց դուրս թողնել գոմից։

«Չգիտենք, թե ինչ կլինի երկրի հետ։ Մենք հիմա խոսում ենք, բայց յուրաքանչյուր պահի կարող է նորից պատերազմ սկսվել... Կովը` մի կողմ, երեխաների մասին է պետք մտածել», - ասում է Հրանուշ տատը։

Жительница села Чакатен Сюникской области Грануш
© Sputnik / Aram Nersesyan
Հրանուշ տատը

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները ՝ պահանջելով լուծել սահմանների և նրանց անվտանգության հարցը, իսկ սահմանազատումն անվանեցին ապօրինի։

Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել
Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից
թեգերը:
ադրբեջանցի, Ճակատեն, Սյունիքի մարզ

Գլխավոր թեմաներ