11:53 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Երկրաշարժ Հայաստանում (29)
133 0 0

Այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել: ԱԻՆ–ը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Երևանում ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունը:

«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,– գրված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ–ից հայտնում են նաև, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել:

Հիշեցնենք` փետրվարի 13-ին` ժամը 15:29-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երևանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել:

թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)

Ըստ թեմայի

Ինչից է առաջանում երկրաշարժը
Երկրաշարժի հետքերը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում. ծնողները կարող են հանգիստ լինել
Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ