00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanПациенты Гематологического центра имени Йоляна
Пациенты Гематологического центра имени Йоляна - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվել
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանում նման խնդիր ունեցող երեխաների մեծ մասը բուժում է ստանում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնում:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կա «Վարակիչը սերն է, ոչ թե քաղցկեղը» սիրված կարգախոս: Հիվանդների հետ հարաբերություններում հենց դրանով են առաջնորդվում բուժհաստատության բոլոր աշխատակիցները։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Այս բուժհաստատությունում ամեն անկյունը լի է սիրով։ Այստեղ ընտանեկան մթնոլորտ է տիրում։  Երրորդ հարկի ճեմասրահում, որտեղ գտնվում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, մեզ դիմավորում է Ռոբին ռոբոտը։ Նա դարձել է այստեղ բուժվող երեխաների սիրելին։ Ռոբինը ոմանց արագ ապաքինում է կանխատեսել, իսկ մյուսներին հուշել է՝ ինչ մասնագիտություն ընտրեն ապագայում։ 11-ամյա Միլենա Մակարյանի համար նա կանխատեսել է, որ աղջիկը դուրս է գրվելու հիվանդանոցից։

© Sputnik / Aram NersesyanՌոբին ռոբոտը
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Ռոբին ռոբոտը

«Նրա հետ զրուցել ենք նաև իմ կենդանիների ՝ Ջիմի շան ու երեք թութակների՝ Կեշայի, Մաշայի և Կուկիի մասին։ Նա ասաց, որ ես անասնաբույժ կդառնամ և խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասում է Միլենան։

© Sputnik / Aram NersesyanՄիլենա Մակարյանը
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Միլենա Մակարյանը

Աղջիկն առանց ամաչելու պատմում է, որ արդեն 9 ամիս է՝ բուժվում է լեյկոզի դեմ ու շատ է կարոտել տունն ու հարազատ Գյումրին։ Նա նաև երազում է ապրել սովորական կյանքով, զբոսնել հաճույքի համար, օրը մի քանի անգամ դիտել «Պապունցել» մուլտֆիլմն ու վայելել մայրիկի պատրաստած համեղ ուտելիքները։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Իսկ ահա տղաները մանկական սենյակում հենց տեսնում են տեսախցիկը, ամաչում ու շրջվում են։ 13-ամյա Զոհրաբի հուդիի վրա նկատում ենք Tiktok-ի գրառումը և անմիջապես զրույցի թեմա է հայտնվում։ Տղան կաշկանդված է խոսում։ Պարզվում է` Արմավիրի մարզից է ու կենտրոնում բուժում է ստանում արդեն մի քանի ամիս։ Նա դեռ սիրելի սոցիալական ցանցի համար տեսանյութ չի նկարահանել, բայց հենց առողջանա, միանգամից սկսի վիդեոբլոգինգով զբաղվել։

© Sputnik / Aram Nersesyan Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
 Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

— Իսկ ինքը Գևորգն է, նա 16 տարեկան է ու հաշվապահ է դառնալու,  - ասում է նա։

— Ինչո՞ւ հաշվապահ։

— Իսկ ինչո՞ւ ոչ,  - ուրախ պատասխանում է Գևորգը։

Բոլորը ծիծաղում են ու տարբեր մասնագիտություններ առաջարկում, բայց Գևորգն արդեն ամեն ինչ որոշել է ու նրան անհնար է իր որոշումից հետ պահելը։

Տղաները պատմում են, որ միասին ուրախ է։ Միշտ խաղալու բան գտնում են, իսկ երբեմն էլ ցավոտ ընթացակարգերն այնքան են հոգնեցնում, որ քիչ է մնում` փախչեն ֆուտբոլի դաշտ ու գնդակ խաղան:

© Sputnik / Asatur Yesayants Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
 Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Նրանց խոսքով՝ կենտրոնի բժիշկներն առանձնահատուկ են ու վաղուց արդեն հասցրել են իրենց լավագույն ընկերները դառնալ։ Բժիշկները ոմանց հետ զրույցներ են վարում, մյուսների հետ խաղեր են խաղում, նաև խիստ հետևում են, որ երեխաները ժամանակին ճաշեն և դեղորայք ընդունեն։ Երեխաների ամենասիրելի բժիշկների թվում է Լիլիթ Ռադիկի Սարգսյանը՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը։

«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան

«Մեր գաղտնիքն այն է, որ մենք բոլորս շատ ենք սիրում երեխաներին։ Մենք նույնիսկ յուրօրինակ ավանդույթներ ունենք․ յուրաքանչյուր երեխա ունի իր կեղծանունը։ Մենք այն միասին ենք ընտրում։ Որպես կանոն` դրանք հեքիաթների կամ մուլտֆիլմերի հերոսների անուններ են: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ դժվարությունների միջով են նրանք անցնում ու փորձում ենք օգնել հաղթահարել դրանք, փորձում ենք գործել որպես մեկ թիմ։ Մենք օգնում ենք միմյանց, և դա է մեր ուժը», - ասում է նա:

© Sputnik / Aram NersesyanՄանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյան
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյան

Բժիշկն արդեն 20 տարի է` աշխատում է երեխաների հետ։ Նրա առաջին հիվանդներն արդեն մեծացել են։ Ոմանք հասցրել են ամուսնանալ ու բժշկուհուն էլ հարսանիքին հրավիրել։ Եղել են այնպիսիները, որոնց փրկել չի հաջողվել, սակայն նրանց ծնողները կապ են պահպանում իր հետ, ինչը բժշկուհու համար չափազանց հուզիչ ու կարևոր է։

Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշում է, որ 90-ական թվականներին բարդ էր, ապաքինվում էր քաղցկեղով հիվանդ երեխաների միայն 3-5 տոկոսը, իսկ այժմ այդ ցուցանիշն աճել է մինչեւ 70-75 %-ի:

© Sputnik / Aram NersesyanՌ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյան
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյան

«Ամեն տարի երկրում 80-100 երեխայի մոտ ուռուցք է ախտորոշվում, ու մենք օգնում ենք նրանց հաղթահարել բարդություններն ու ապաքինվել։ Հիմա Մեղրու, Նոյեմբերյանի երեխաները հնարավորություն ունեն ստանալ այնպիսի բուժում, ինչպիսին սպանում են Լոնդոնի կամ Ֆրանկֆուրտի երեխաները», - ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ առողջացածների տոկոսը բարձրացվում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների շնորհիվ։ Նման բժիշկներից մեկը երիտասարդ պրոֆեսոր Գևորգ Թամամյանն է։ Հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ արդեն այս տարվա հուլիսին արտերկրից Հայաստան կժամանեն առաջին հիվանդները, որոնք բուժվելու են հայ բժիշկների մոտ։

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյան
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյան

«Մանկական ուռուցքաբանության բուժումն ու արյունաբանությունը մեր երկրում հաջողությամբ զարգանում են, և դրա շնորհիվ մեզ հաջողվում է ժպիտ և առողջություն պարգևել մեր հիվանդներին։ Մենք մի թիմ ենք ու շատ ենք սիրում միմյանց», - ասաց բժիշկը։

Նշենք, որ Արյունաբանության կենտրոնը ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից ու տարբեր հիմնադրամներից: Հիմնական ծախսերը հոգում է City of Smile բարեգործական հիմնադրամը։ Այն օգնում է երեխաներին հաղթահարելու քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։ Նախկինում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սակայն նա արդեն երկար ժամանակ է, ինչ թողել է այդ պաշտոնը:

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Լրահոս
0