07:00 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
312 0 0

Ադրբեջանական կողմի կրակոցների փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի Ագարակ գյուղում ադրբեջանական կողմի անկանոն կրակոցներից հետո ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։

Տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել էին անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել էր հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը։

Կրակոցներին ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյբուքյան էջում նշելով. «Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ նշել է, որ փետրվարի 14-ին ու 15-ին սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը։

«Մի քանի անգամ օդ են կրակել, մի անհանգստացեք»․ ի՞նչ վիճակ է հիմա Ագարակում

Ըստ թեմայի

«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ
Ինչպես Հայաստանը ցնցվեց բոլոր իմաստներով. անցնող շաբաթը՝ լուսանկարներով
ՀՀ ՄԻՊ-ը ապացույցներ է ներկայացրել Բաքվի հայատյացության պետական քաղաքականության վերաբերյալ
թեգերը:
ադրբեջանցի, Հայաստան, ռուս, կրակոց, Սյունիք, Ագարակ

Գլխավոր թեմաներ