23:42 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
129 0 0

ՀՀ կառավարության կողմից Խնձորեսկ և Քարահունջ համայնքները սահմանամերձ չճանաչելը մեծ աղմուկ է բարձրացրել։ Մարդիկ բացատրություն են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սահմանամերձ գյուղերի ցուցակում բացակայում են Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերերը, և դրանք դուրս են մնալու սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից։ Այս փաստը բազմաթիվ դժգոհությունների պատճառ է դարձել։

Մասնավորապես Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը գյուղապետարանի Facebook-յան էջում գրառում է կատարել, նշելով, որ պատերազմի ավարտից ի վեր տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները և բանակը, իսկ կառավարությունում ոչնչի մասին տեղյակ չեն։

«Պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի. արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում: Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»:

434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում»,– գրել է Մալունցը։

Զինված ադրբեջանցիները Խնձորեսկում հովվից խլել են մեծ թվով մանր եղջերավոր անասուններ

Նա հետգրություն է թողել և ՀՀ կառավարությանը հորդորել է լուրջ հարցերում չշտապել։

Խնդրին անդրադարձել է նաև Գորիսի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Հույս ունեմ, որ Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալը ընդամենը տեխնիկական վրիպում է։ Չի կարելի թշնամուն բերել հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։

Իրավիճակը նույն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումները անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»,–գրել է Յոլյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ըստ որի` սոցիալական աջակցություն կստանան 77 բնակավայր։

Ըստ թեմայի

Սահմանների վերանայումը շարունակվում է. Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին
Խնձորեսկում քաոսային իրավիճակ է. կոչ են անում անասունների չարածեցնել ուրիշի տարածքում
Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Քարահունջ, Խնձորեսկ

Գլխավոր թեմաներ