09:38 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
513 0 0

Քամու հետևանքով տանիքներից թիթեղյա ծածկեր ու երկաթե կոնստրուկցիաներ են ընկել փողոցու կայանված ավտոմեքենաների վրա

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուժեղ քամին Երևանի որոշ հատվածներում ավերածություններ է առաջացրել: Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ավերածություններ են գրանցվել հիմնականում Չարբախի հատվածում:

Կենտրոնի Facebook-յան էջում հրապարակված լուսանկարներից երևում է, որ քամու հետևանքով տանիքներից թիթեղյա ծածկեր ու երկաթե կոնստրուկցիաներ են ընկել փողոցու կայանված ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք:

Քամուց տուժած քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։

«Ինչպես կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հայաստանի մի հատվածում բուք է, Վերին Լարսը կրկին փակ է

Նշվում է նաև, որ ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն մինչև կեսօր, իսկ հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։

Տվեք հինը, ստացեք նորը. կառավարությունը դարձյալ փորձում է խթանել ավտոմեքենաների վաճառքը

Ըստ թեմայի

Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. վարորդը հիվանդանոցում է
Ավտովթար Լոռիում. 22-ամյա վարորդը տեղում մահացել է, վիրավորների թվում անչափահաս կա
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի զոհ է դարձել. վարորդը փախել է
թեգերը:
Քամի, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ