10:37 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45102

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականին շոշափելի դրական տեղաշարժ էր նկատվել Գյումրի քաղաքում, սակայն համավարակն ու պատերազմն իրենց բացասական ազդեցությունն են թողել։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետարանում անցկացվող խորհրդակցությունից տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում։

«Մենք այսօր կքննարկենք Շիրակի մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրները և շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` ապահովելու համար հետպատերազմական սոցիալ–հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացը»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին շոշափելի դրական տեղաշարժ էր նկատվել Գյումրի քաղաքում , սակայն համավարակն ու պատերազմն իրենց բացասական ազդեցությունն են թողել։

«Մենք պետք է ապահովենք, որ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք, ոչ միայն պատշաճ իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և կարողանալ փոխել ընդհանուր իրավիճակը, տրամադրությունը, որը կբավարարի բոլորին»,-ասաց նա։

Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում. վարչապետը կգնա Շիրակ

Հիշեցնենք` Փաշինյանը փետրվարի 10-ին Ազգային ժողովում անդրադառնալով հանրության շրջանում գերիների վերադարձի գործընթացից առկա դժգոհությանը, ասել էր, որ առաջիկայում կայցելի Շիրակի մարզ։

Այսօր Շիրակի մարզում, Sputnik Արմենիայի տվյալներով, Փաշինյանը հանդիպում կունենա գերիների հարազատների հետ։

Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու

Ըստ թեմայի

Շիրակցի 62 գերիներ Ադրբեջանում կալանավորված են. ՄԻՊ
Առաջնային է Շիրակում միասնականության պահպանումը. Պապիկյանը ներկայացրել է նոր մարզպետին
«Յարեն տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին». շիրակցիները` պատգամավորին
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ