11:17 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
80010

ՍԵրժ Սարգսյանի փեսան հրապարակային ներողություն է խնդրում նրանից` հավելելով, որ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներողություն է խնդրում Սարգսյանից։ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել ArmNews հեռուստաընկերությանը` անդրադառնալով ինչպես պատերազմի թեմային, այնպես էլ գալիք ընտրություններին հնարավոր մասնակցությանը։

«Հարցազրույցից հետո մտածում էի, որ չնայած ոչ հեշտ ճակատագրին, իր նկատմամբ բացահայտ անշնորհակալ վերաբերմունքին, Սերժ Սարգսյանը շարունակում է որպես մարդ լինել բարի, որպես գործիչ՝ հավասարակշռված և առանց որևէ ագրեսիայի ու հիշաչարության, փորձում է ծառայել հայրենիքին։ Այս պահվածքը ամաչեցնում է, թարմացնում հիշողությունը և ստիպում ներողություն խնդրել»,–ասում է Մինասյանը։

Նա հավելում է, որ 2018-ին Սերժ Սարգսյանից ներողություն է խնդրել ասելով, որ չնայած շարունակում է իր որոշումների մի մասի հետ համաձայն չլինել, բայց ներողություն է խնդրել, որ հեռացել է՝ նրան թողնելով մենակ։ Մինասյանը նշում է 3 տարի անց հետադարձ հայացք նետելով՝ ուզում է հրապարակային ներողություն խնդրել։

Սարգսյանի փեսան ասում է, որ 2012թ.-ին գնացել է իր ճակատագրի հետևից, որպեսզի կայանա որպես անհատ և որպես դիվանագետ ու նաև վերանա Հայաստանի ներքաղաքական կյանքից, որի հետ սկզբունքային անհամաձայնություններ ուներ։

«Հաջողվե՞ց ինձ դա, առաջին մասով՝ այո, երկրորդ մասով՝ ոչ։ Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը, և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։

Գրածս ամենևին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք սխալվեցինք»,–գրել է նա։

Մինասյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը` իր կուսակիցները, էլիտան ու ժողովուրդը, արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը... Նրա խոսքով` ոչ ոք չի կարողանում կամ չի ցանկանում նկատել մի անհերքելի ճշմարտություն. Սերժ Սարգսյանը պահում էր Հայաստանն ու Արցախը՝ լավ, վատ, բայց անվտանգ ու ապահով, բարեկեցիկ, որքան կարողանում էր։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ է եղել 2008 թվականից։ 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Սերժ Սարգսյանին (Հայաստանը դարձել էր խորհրդարանական կառավարում ունեցող երկիր)։ Սակայն 2018-ի շարժման ժամանակ`ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց։

Ըստ թեմայի

«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան
Այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության անոնս էր. Արմեն Բաղդասարյան
թեգերը:
Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ