06:55 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41610

Ձմեռն արդեն իսկ կարծես իր տեղը զիջել է գարնանը։ Ամեն դեպքում` այս պահին փետրվարն իրեն «գժավարի» է պահում։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Երևանում այս պահին անձրև է տեղում, որն ուղեկցվում է ամպրոպով։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` ասելով, թե փետրվարի կեսին ամպրոպ էլ տեսանք։

Գրառումը սոցցանցի օգտատերերից շատերն են մեկնաբանել` հումորով վերաբերվելով եղանակային կտրուկ փոփոխությանը։

«Մնաց ապոկալիպսիսը»,–գրել է մեկը։ Իսկ մեկ ուրիշ օգտատեր էլ մեկնաբանել է Սուրենյանի գրառումը` ասելով, որ սա Հայաստանն է, այստեղ անհնարինը դառնում է հնարավոր։

Մեկ ուրիշը հորդորել է Սուրենյանին եղանակային այս «փաթեթը» փոխել` ուրիշ փաթեթից օգտվել։ Օգտատերերից մեկն էլ սև հումոր է արել` գրելով.

«Սուրենյան ջան, էն ձեր երկրաշարժերի բաժնի աշխատողները արձակո՞ւրդ են»։

«Սուրենյան ջան, ազգի կոմունալները հասել են եսիմ ուր». Աշոցքում -35 աստիճան ցուրտ է եղել

Ֆեյսբուքյան մի օգտատեր էլ վերջնաժամկետ է ներկայացրել Սուրենյանին` ասելով, որ 3 օր ժամանակ է տալիս նրան հրաժարական տալու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի գիշերն առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

«Եկել է Սուրենյանի վրեժի ժամանակը». ինչո՞ւ է Երևանում սառնամանիք

Ըստ թեմայի

Քամին կուժգնանա, անձրև ու ձյուն կգա. եղանակի տեսություն
«Կեցցե՛ս, ապրեն ծնողներդ». Մարգարիտա Սիմոնյանի դուստրը ասմունքում է հայերեն. տեսանյութ
Ուշադրություն` բուք ու բորան, քամու պոռթկումներ են սպասվում. եղանակի տեսություն
թեգերը:
Հայաստան, ամպրոպ, եղանակ, Գագիկ Սուրենյան

Գլխավոր թեմաներ