00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով

© Photo : provided by Derenik MalkhasyanОбщий вид на центральную часть города Александрополь
Общий вид на центральную часть города Александрополь  - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվել
Կան բանկային կողոպուտներ, որոնք մնացել են պատմության մեջ. Բրազիլիայի «Բանկո Ցենտրալ» (2005թ.), գողոնը՝ 69.8 մլն դոլար, Լոնդոնի «Նեյթսբրիջ» բանկ (1987թ., 97 մլն դոլար), Մերձավոր Արևելքի բրիտանական բանկ (1976թ., 210 մլն դոլար) և այլն:

Դժվար է հավատալ, սակայն, որ ավելի քան մեկ դար առաջ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) ևս գրանցվել է զինված կողոպուտ, որը երկար ժամանակ քննարկվել է տարածաշրջանի լրատվամիջոցներում։

«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է

Եվ այսպես՝ Ալեքսանդրապոլ, 1909 թվականի փետրվարի 18, երեկոյան ժամը 8. «Փոխադարձ վարկի ընկերություն» դրամատան փակվելու պահին 8 զինված անձ է նեխուժում ներս, կապում են աշխատակիցների ոտքերն ու ձեռքերը, ապա սեղանի ծածկոցով ծածկում նրանց, որից հետո ջարդելով երկաթյա դրամարկղը՝ հափշտակում 10 հազար ռուբլի, 50 հազար ռուբլու ռենտաներ, արժեթղթեր, գրավատանը պահ տված ողջ ոսկեղենն ու ակնեղենը, թանկագին իրերը: 

© Photo : provided by Derenik MalkhasyanԱլեքսանդրապոլ
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Ալեքսանդրապոլ

Այս ամենը տևել է ավելի քան 6 ժամ: «Վերջացնելով կողոպուտը՝ չարագործները գրավատան աշխատակիցների վրա փակում են դուռն ու հեռանում»,-գրում է այդ ժամանակի հայտնի թերթերից «Ժայռը»:

Գրավատան աշխատակիցներից մեկը, որը թաքնվել ու աննկատ էր մնացել կողոպտիչների աչքից, պատուհանից ձայն է տալիս ու օգնության կանչում։ Դեպքի վայր ժամանած ժանդարմներին հաջողվում է 2 մարդու ձերբակալել:

Կողոպուտն այնքան խորթ էր Ալեքսանդրապոլին, որ դեպքի հաջորդ օրը բազմամարդ հավաք է տեղի ունենում։ Մասնակիցները պահանջում են իշխանություններից ձեռնարկել բոլոր միջոցները կողոպուտի կազմակերպիչներին ու իրականացնողներին արագ գտնելու ու պատժելու համար։

Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց

«Նույնիսկ շրջափակել են կասկածյալների տները՝ ինքնադատաստան իրականացնելու համար, բայց ոստիկանները կանխել են»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը, ով ուսումնասիրել է մանրամասները:

Կողոպուտին մի քանի անգամ անդրադարձել է նաև գրող, հասարակական գործիչ Ատրպետը՝ իր խմբագրականներում տեղեկացնելով, որ չնայած բավական խոշոր գումարի կորստին՝ գրավատունը չի դադարել աշխատել, իսկ կողոպտված գումարը հետ բերելը «պատվի հարց» է դարձել:

Русская православная церковь св.Арсения в районе Казачий пост в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին

«Ալեքսանդրապոլի հասարակության պատվաբեր ընթացքը խորը տպավորություն թողեց մինչև իսկ Երևան, Ախալքալաք ու մյուս տարածքների վրա, այն տպավորությունը թողնելով, որ հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի նմանատիպ չարագործություն էլի կազմակերպել»,-նշում է Ատրպետը

Բոլոր դեպքերում՝ հանցագործությունը շատ արագ բացահայտվեց. դեպքից 4 օր անց ավազակախմբի բոլոր անդամները ձերբակալվեցին։

Բացի հարձակում իրականացնող 8 մարդուց՝ գործում ներգրավված էր ևս 12 մարդ։

Ի դեպ, հետաքննության արդյունքում պարզվել էր, որ կողոպտիչների հետ կապ է ունեցել գրավատան հաշվապահը։

Գողոնի հիմնական մասը հետ բերվեց, իսկ կալանավորները շղթայակապ տեղափոխվեցին Ալեքսանդրապոլի բանտ։

Նրանց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան։

Լրահոս
0