09:39 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1758)
35601

Սերգո Կարապետյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

«Սերգո Կարապետյանը մահացավ լուսադեմին: Հունվարից նա մեզ մոտ բուժվում էր», - ասաց Գնունին:

Նրա խոսքով՝ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակված եղել, ինչը բարդություններ է առաջացրել: Գնունին չհստակեցրեց` նա ունեցե՞լ է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, թե ոչ:

Սերգո Կարապետյանը ծնվել էր 1948-ին Արտաշատում։ Երիտասարդ տարիքից աշխատել է որպես բանվոր, ապա ավարտել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։

Կորոնավիրուսից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետը

1972-1986-ը եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ փլուզումից հետո նորից ստանձնել է այդ դերը՝ 1996-2011-ը եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն։

2010-ի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերը։

Նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, սակայն 2014 թ. ապրիլին իր դիմումի համաձայն դուրս էր եկել կուսակցությունից։

Երևանում հղի բժիշկ է մահացել կորոնավիրուսից. 4–րդ երեխան չի ծնվել. մանրամասներ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1758)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 20 մարդ է մահացել, նրանց թվում նաև 16–ամյա աղջիկ կա
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի Դուկը
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Սերգո Կարապետյան

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    53
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    397
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    97