20:32 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն Արման Թաթոյանին ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի ուղղությամբ կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականները գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում խաղաղ բնակիչները: Ամփոփելով Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր այցը` հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այցի արդյունքներով ՄԻՊ–ը 7 կետ է առանձնացրել։

«Կապանի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցները պարբերական են` արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար»,–նշված է ՄԻՊ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական ԶՈւ–ի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը։

Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչները Թաթոյանին ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված եղել. մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ:

ՄԻՊ–ն ահազանգում է, որ այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Ավելին, ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա:

Թաթոյանը նշել է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապանի գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով:

«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են

Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց։

«Նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը։ Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով»,–արձանագրել է ՄԻՊ–ը։

Բացի այդ, Թաթոյանը նաև հայտնում է, որ Կապան այցի ընթացքում գյուղերի բնակիչների հետ քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են գյուղերի բնակիչների սոցիալական աջակցության, սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը:

Այցի արդյունքներով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կներկայացվեն պետական իրավասու մարմիններին:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի որոշ շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչի հետևանքով մի շարք խնդիրներ ի հայտ եկան Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։

Հայերն ու ադրբեջանցիներն իրարից 2–3 մետրի վրա են. Ճակատենը զրկվել է ալեհավաք աշտարակից

Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ավտոճանապարհի մի հատվածի, ինչպես նաև մի շարք գյուղերի պատճառով` ներառյալ Ճակատեն, Դավիթ Բեկ, Որոտան, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ գյուղերը։

Վերքին աղ լցնելը չիմացության հետևա՞նք է. Խնձորեսկն ու Քարահունջը սահմանամերձ չեն ճանաչվել

Ըստ թեմայի

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ-ը ապացույցներ է ներկայացրել Բաքվի հայատյացության պետական քաղաքականության վերաբերյալ
Պետք է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ արոտավայրերն օգտագործելիս. ՄԻՊ
թեգերը:
ադրբեջանցի, կրակոց, ՀՀ ՄԻՊ, Սյունիք, Ներքին Հանդ

Գլխավոր թեմաներ