21:01 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ պատվաստումները կամավորության սկզբունքով են իրականացվելու։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը Հայաստանում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կորոնավիրուսի դեմ պետպատվերի շրջանակներում հնարավորություն կունենան պատվաստվել խոցելի խմբում գտնվողները։ Արդեն իսկ հաստատվել է այդ քաղաքացիների ցանկը` խոսքը 65 տարին լրացած անձինք են, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, փակ հաստատություններում գտնվողներն ու փակ հաստատությունների աշխատակիցները»,–ասաց նախարարը։

Ավանեսյանը հայտնեց` այս պահին երեխաները պատվաստման ծրագրի մեջ ընդգրկված չեն։ Նախարարը վստահեցնում է, որ պատվաստումները կամավորության սկզբունքով են իրականացվելու։

Ավանեսյանի խոսքով` մարտ ամսից կարող են սկսել պատվաստումների գործընթացը Հայաստանում։ Իսկ նրանք, ովքեր ընդգրկված չեն լինի պետպատվերի շրջանակներում պատվաստվողների ցանկում, ապա վճարովի սկզբունքով հնարավորություն կունենան պատվաստվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 223–ով և դարձել 169 820։ Մեկ օրվա ընթացքում գրանցվել էր մահվան մեկ դեպք, իսկ ընդհանուր առմամբ արդեն իսկ 3156 մարդ է մահացել վիրուսից։

Ըստ թեմայի

Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար
Պատրաստ ենք նաև ռուսական պատվաստանյութ գնել. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
թեգերը:
Հայաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ