00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախյան պատերազմի մասին հարցազրույցի հետքերով». ինչում էր ճիշտ ու սխալ Սերժ Սարգսյանը

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվել
Փորձագետների հետ զրուցել ենք  բանակի մարտունակության, զինվածության և ներկայիս իշխանությունների թույլ տված սխալների հետ կապված՝ ՀՀ երրորդ նախագահի պնդումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Armnews հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք սուր ռազմաքաղաքական թեմաների։ Sputnik Արմենիան փորձագետների հետ վերլուծում է հարցազրույցի երկրորդ մասը, որը նվիրված էր բանակաշինությանը, ռազմական գործողություններին և դրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության որոշումներին։ Փորձենք հասկանալ՝ Սերժ Սարգսյանի պնդումներից որոնք են մոտ իրականությանը, որոնք` ոչ այնքան։

ԱԹՍ–ների գնում

Սարգսյանի բարձրագոչ հայտարարություններից մեկը` նախկին կառավարությունը ծրագրում էր մինչև 2024 թվականը 2500 ԱԹՍ ձեռք բերել (2018-2020–ին` հազար)։

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
«Սերժ Սարգսյանը ռիսկի դիմեց ու պարտվեց». փորձագետները՝ ՀՀ նախկին նախագահի մեսիջների մասին

Ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը կարծում է, որ ԱԹՍ–ների գնման այդ ծրագիրը կարող էր լիովին իրականանալ, հատկապես հաշվի առնելով Սարգսյանի նշած անօդաչուների դասը` մարտավարական և օպերատիվ–մարտավարական։

«Դա անօդաչուների այն դասը չէ, որը դժվար է գտնել շուկայում ու թանկ արժեն։ Դրանք այսպես կոչված միջինբարձրության անօդաչուներ են թռիչքի մեծ տևողությամբ», – ասաց Հարությունովը։

Սակայն այստեղ նաև մեդալի հակառակ կողմը կա. արդյո՞ք այդ ծրագրի իրականացումը կփոխհատուցեր այդ ոլորտում հայկական բանակի հետ մնալը և որքանով։ Ինքը` Սարգսյանը խոստովանեց այն փաստը, որ Ադրբեջանը ավելի շատ բարձր տեխնոլոգիական զենքեր ուներ։

Պետք է հիշել, որ առաջին անօդաչուները Ադրբեջանը ձեռք էր բերել Իսրայելից դեռևս 2008-2010 թվականներին, այսինքն՝ մեր բանակը բավական վաղուց էր հետ մնում։

«Դա կարևոր է, քանի որ գնման ժամկետները դեր են խաղում նաև օգտագործման արդյունավետության տեսանկյունից. յուրացնելու ավելի շատ ժամանակ կա», – նշեց Հարությունովը։

Բացի այդ, Սարգսյանի հնչեցրած 500 մլն դոլարը, որը Հայաստանի համար բավական մեծ գումար է, ավելի ակնհայտ է ցույց տալիս Ադրբեջանից մեր հետ մնալը, որի տարեկան պաշտպանական բյուջեն շատ ավելի մեծ է։

Սերժ Սարգսյանը վերադառնում է ստվերային կարդինալի կարգավիճակին. քաղտեխնոլոգ

Այսինքն հնգամյա ծրագիրը կարելի է գնահատել որպես բացը լրացնելու փորձ, բայց ընդհանուր առմամբ այդ բացը, միևնույնն է, կմնար։ Ադրբեջանի մակարդակին հասնել, առավել ևս գերազանցել 2016 թվականի պատերազմից հետո հազիվ թե հնարավոր կլիներ։ Հարկ է նշել, որ խնդիրը անօդաչուներն էին և ՀՕՊ կոնկրետ միջոցները. կա նաև ավիացիոն ենթակառուցվածքի, կադրերի հարց. Ադրբեջանը դա զարգացնում էր տարիներ շարունակ։

Փորձագետի խոսքով`արդյունավետ պայքարի համար ՀՕՊ էշելոնացված համակարգ էր պետք, որը միայնակ երկիրը ձևավորել չի կարող, նախևառաջ ֆինանսական խնդիրների պատճառով։ Բացի այդ, անհրաժեշտ էր ներառել ավիացիան։

Ադրբեջանական ԱԹՍ–ների արդյունավետությունը կապված էր նաև օդում հայկական կողմի ոչ մեծ հնարավորությունների հետ։

«Անօդաչուներին կարելի է դիմակայել ոչ միայն պասիվ ճանապարհով (խոցելով), այլև ակտիվորեն ազդելով ենթակառուցվածքի, կառավարման կետերի վրա, իսկ դա ավիացիայի և անօդաչուների խնդիրն է», – նշեց Հարությունովը։

Մյուս կողմից` լեռնային ռելիեֆը խնդիրներ է ստեղծում համատարած ռադիոլոկացիոն դաշտի ստեղծման համար։ Եվ այդ տեսանկյունից  միայն ՀՕՊ  ցամաքային միջոցներով 100% պաշտպանություն ապահովելն անհնար է։

Սու-30 ու «Իսկանդեր»

Հայեցակարգային առումով ավիացիայի զարգացումը անհրաժեշտ է ժամանակակից բանակ կառուցելու համար, բայց այն պայմաններում, երբ պատերազմն արդեն շեմին էր, Սու-30-ի գնումը տեղին չէր։

Премьера фильма Крымский мост. Сделано с любовью! - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի

Ստեղծված իրավիճակում կարելի էր ավելի օպտիմալ լուծում տալ կամ ծախսել գումարը սպառազինության այլ տեսակների վրա, որոնց կարիքը բանակը շատ ուներ։

«Խոսքեր այն մասին, թե իբր Հայաստանին ավիացիան պետք չէ, կոռեկտ չեն։ Սարգսյանն ընդունել է, որ ավիացիայի հետ կապված խնդիրներ են եղել։ Բայց եթե միջոցը յուրացման առումով գերազանցում է մեր ռեսուրսները, ապա գուցե չարժե այն ձեռք բերել», - նշեց Հարությունովը։

Ինչ վերաբերում է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի կիրառմանը, ապա Հայաստանում կարծիք է ձևավորվել, թե իբր համալիրը կարող է ինքնուրույն շատ հարցեր լուծել: Դա այդպես չէ։ Ավելի հին ՕՄՀՀ-ների կիրառման փորձը բանակում այլ լուրջ խնդիրների ֆոնին ցույց տվեց, որ դրանք շատ չեն փոխում իրավիճակը։

«Այդ համակարգը պետք է գործի որպես նվագախմբի մի մաս՝ թիրախավորման, հետախուզության այլ համակարգերի և ավիացիայի հարվածային հնարավորությունների հետ միասին։ Հիմա էլ պարզվել է, որ այն համալիրները, որոնք պետք է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքում ինչ-որ օպերատիվ կամ ռազմավարական նպատակներ խոցեին, այդ խնդիրը չէին լուծում», – նշեց փորձագետը։

Հասկանալի է, որ «Իսկանդերի» տեղային կիրառումը չէր կարող բեկել իրավիճակը։ Խնդիրը ոչ թե բուն համալիրն է, այլ դրա կիրառումը։

Էդմոն Մարուքյանը հաստատեց Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետները

Այսպիսով՝ խոսքն ավելի շատ ոչ թե կոնկրետ զենքի խնդիրների կամ բացակայության մասին է, այլ՝ ժամանակակից բանակի ձևավորման համակարգային խնդիրների առկայության։

Արցախում ՀՀ ԶՈւ կիրառումը

Եվս մեկ սուր հարց՝ ինչպես էին կիրառվում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պատերազմի ընթացքում։

Սարգսյանն ասել է, որ դրանք ամբողջովին չեն օգտագործվել։

Հարությունովի խոսքով՝ այժմ դժվար է խոսել Հայաստանից զորահավաքի իրական ծավալների, տեղափոխված ուժերի ու նրանց մասնակցության մասին: Տեղեկատվությունն այդ մասին բավականին հակասական է։

«Սարգսյանի հնչեցրած փաստերն արժանի են ուշադրության, բայց միևնույն ժամանակ դա թեմա է, որն առանձին հետաքննություն է պահանջում։ Այդ տեղեկատվությունը փակ է։ Թե ինչպես են որոշումներ կայացվել, ոչ ոք չգիտի։ Ամեն ինչ ասեկոսեների մակարդակով է ու ակտիվորեն օգտագործվում է ներքաղաքական պայքարի շրջանակներում», — նշել է Հարությունովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների հնարավոր «ծածկմանը»՝ Հայաստանի զինված ուժերն Արցախ տեղափոխելու համար, ապա նման բան տեղի ունեցավ Սյունիքում։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան

Ռուսաստանը փակում էր Թուրքիայի հետ սահմանը, կարող էր փակել նաև Տավուշում, բայց այստեղ Նախիջևանի հարց կա։ Եթե հակամարտությունն ավելի մեծ ծավալներ ստանար կամ Ադրբեջանի համար անբարենպաստ զարգացում ունենար, ապա չի կարելի բացառել ակտիվությունը Նախիջևանից, հատկապես հաշվի առնելով Երևանին մոտ լինելու փաստը։ Փորձագետն ընդգծեց, որ շատ գործոններ այս պահին անհայտ են, ուստի բավականին բարդ է օբյեկտիվորեն դատել այս սցենարի իրատեսական լինելու մասին։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին մեկնաբանելով այս հարցը՝ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ի և Հայաստանի միջև կան ստորագրված պայմանագրեր: Բայց դրանց գործնական իրականացման համար անհրաժեշտ են նորմալ հարաբերություններ ռազմավարական դաշնակիցների հետ։

«Ամեն դեպքում սա մեծ քաղաքականություն է։ Այնտեղ միշտ ստորագրված փաստաթղթերից բացի՝ լինում են գաղտնի պայմանավորվածություններ։ Եթե կառավարությունն ունի գործողությունների կոնկրետ ծրագիր, ապա կարող է ռազմավարական դաշնակցի հետ միասին լավագույն լուծումը գտնել», — նշեց Հակոբյանը։

Անկախության ժամանակվանից սկսված վատագույն հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հակոբյանի կարծիքով, ակնհայտ է, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները վերջին երկու-երեք տարում զգալի փոփոխություններ են կրել դեպի վատը՝ անկախությունից ի վեր «ընկնելով» ամենացածր մակարդակին:

Դժվար է խոսել այն մասին, թե ինչու Փաշինյանը չդիմեց Սարգսյանի ասած օգնությանը, բայց կարող ենք պնդել, որ մինչև պատերազմը փաստացի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին խոսք չի եղել։

Սերժ Սարգսյանի պահվածքն ամաչեցնում է և ստիպում ներողություն խնդրել. Միքայել Մինասյան

«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ռուսական իշխանությանի համար, ռուս փորձագետների կարծիքով, անկանխատեսելի գործընկեր է։ Արդյո՞ք «թիկունքում»  բանակցություններ են տարվել (ինչի մասին ասում էր Սերժ Սարգսյանը - խմբ.), դժվար է ասել: Բայց հազիվ թե նույնիսկ ներկայիս իշխանությունն այնքան միամիտ է, որ հուսա, թե շահագրգիռ գերտերությունը կարող էր չիմանալ նման բանակցությունների մասին», - ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հարցն այն չէ, որ Երևանում վախենում էին ռուսական կողմի մերժումից, այլ այն, որ հայաստանյան իշխանությունները փորձում էին «խաղալ» միանգամից մի քանի ուղղություններով։

«Օտար գեներալներ»

Սարգսյանի մեղադրանքներն այն մասին, որ գործող իշխանությունները չեն օգտագործել նախկին ռազմական ղեկավարության ներուժը, ըստ Հակոբյանի, հիմնավորված են։

«Կարծում եմ, որ պատերազմի ժամանակ ներկա իշխանության գլխավոր թերություններից մեկն այն էր, որ նրանք չկարողացան մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և համախմբել ողջ հասարակությանը մեկ նպատակի շուրջ», — նշեց Հակոբյանը:

Պատերազմի ժամանակ Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ խանգարում էր այդ գործընթացին, այդ թվում՝ ինչպես նախկին ռազմական հրամանատարներին, այնպես էլ նախկին նախագահներին գործի դնելու իր մերժումով։ Փորձագետը կարծում է, որ դա անհեթեթություն է։

Այս փաստը, նրա կարծիքով, ապացուցում է, որ նույնիսկ պատերազմի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը մտածում էին ներքաղաքական հարցերի ու իշխանությունը պահելու մասին։ Հենց այդ պատճառով էլ առաջին փուլում նրանք ընդհանրապես չեն ներգրավել ռազմական մասնագետներին, իսկ հետո փորձել են պարտության պատասխանատվությունը նրանց վրա բարդել։

Հենց Սարգսյանի սխալները

Հարցազրույցի ընթացքում Սարգսյանը կարող էր պատասխանատվություն ստանձնել որոշ բացթողումների համար և նույնիսկ մի քանի նման ակնարկ արեց։ Մասնավորապես՝ մասամբ խոստովանեց, որ մեղքի բաժին ունի, որ ի վերջո իշխանությունը բաժին հասավ Փաշինյանին ու նրա թիմին։ Բայց ոչ ավելին։

Генеральный секретарь ОДКБ Станислав Зась на встрече с министром иностранных дел Армении Зограбом Мнацаканяном (28 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ու մեխանիզմը չի գործարկվել. Զասը՝ Երևանին օգնելու մասին

Մյուս կողմից, հարցազրույցը նախապես ծրագրվել էր պատերազմի և բանակցությունների թեմայով, և իշխանափոխության հարցը, ամենայն հավանականությամբ, այլ զրույցի առարկա կդառնա՝ շատ ավելի սուր հարցերով։

Հարցազրույցը կարելի է երկու մասին բաժանել։ Առաջինը՝ պատերազմի, բանակցությունների, Փաշինյանի սխալների և հենց Սարգսյանի կոմպետենտության մասին էր։ Նախկին նախագահը ցանկանում էր իրենց միջև կոմպետենտության առումով համեմատություն անել։ Եվ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից, կարելի է ասել, որ դա նրան հաջողվեց։

Բայց ինչ վերաբերում է 2018-ի դեպքերին ու իշխանության փոխանցման գործընթացին, ապա Սարգսյանն առայժմ «համոզիչ» չէր։

Լրահոս
0