19:10 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։

Դավիթ Գալստյան
© Photo / official site of the Prime minister of RA

Մասնավորապես Ագարակի բնակիչը Ագարակի համայնքապետարնաի կողմից հայտարարված (16.02.2007) մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով` տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսական 50000 դրամ (տարեկան 600․000 դրամ) վարձավճարով:

Վերջինիս վրա ընկերությունը, հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում, ապօրինի կառուցել է շարժական բջջային կապի կայան:

«2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն (Մխիթար Զաքարյան,–խմբ.), համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն, քաղաքացու հետ կնքվել է համաձայնագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300 000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել

Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

ԱՕԿՍ–ի շենքի գործով մեղադրանք է առաջադրվել Հասմիկ Պողոսյանին և Արմեն Սմբատյանին

Ըստ թեմայի

Եթե մեղադրանք չառաջադրեն՝ ԱԱԾ պետին իմ պահանջն եմ ներկայացնելու. Բագրատ Եսայանն ԱԱԾ-ում է
Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել
Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, Մակունցն էլ դատի է տվել նրան
թեգերը:
ՀՀ դատախազություն, Մեղադրանք, համայնքի ղեկավար, Մեղրի

Գլխավոր թեմաներ