06:26 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Տարեդարձի խնջույքից հետո, ընդհանուր առմամբ 11 մարդ է գտնվում հիվանդանոցում, 4-ի մոտ ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչ է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Վանաձորի ևս 1 բնակիչ հոսպիտալացվել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ նախնական ախտորոշումն աղիքային վարակն է։

«Նա փետրվարի 13-ին նույնպես մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այժմ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչ է հայտնաբերվել:

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոննը փետրվարի 15-ին հայտնել էր, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել են տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ: Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել են խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր։

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել

Ըստ թեմայի

Ոստիկանները մոտ 1 ամիս որոնելուց հետո 63-ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի ծայրամասում
Ողբերգական դեպք Հովտաշատում․ պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել
Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին
թեգերը:
վարակ, հիվանդանոց, Վանաձոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ