10:39 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Նախկինում միայն վնասվածք ստացածներն ու հաշմանդամության երրորդ խումբ ունեցող զինվորներին էր տրվում այդ աջակցությունը։ Հիմա, սակայն, կարգը փոխվել է։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:

«Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Իսկ դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը, հիվանդության էպիկրիզի պատճենը, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը, հեռախոսահամարը և բնակության հասցեն:

Հիշեցնենք, որ 2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության խումբ։

Արցախցիներին 68 000-ական դրամ կտրամադրվի. ո՞վ չի կարող աջակցություն ստանալ

Ըստ թեմայի

3 միլիոն հաշմանդամության, 5 միլիոն՝ զոհվելու դեպքում․ սահմանամերձ համայնքների նոր ծրագրերը
Պատերազմում վիրավորվածներին տրվող 500 000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն ընդունվում են
Պատերազմի ժամանակ վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց. Արման Թաթոյան
թեգերը:
Նպաստ, Զինվոր, վնասվածք, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ