12:39 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)
132 0 0

Դեռ ամիսներ առաջ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում էին, որ ամուսնալուծությունն իրոք անխուսափելի է։ Քիմն ուզում էր համոզվել, որ Քանյեի հոգեբանական վիճակը նորմալ է (անցած տարի նա պատմել էր, որ Ուեսթին անձի երկբևեռ խանգարում են ախտորոշել)։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում է հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթից։ Քարդաշյանը ապահարզանի հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է TMZ պորտալը։ Նշվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր ունի, որում առկա է համատեղ ունեցվածքի բաժանումը։

Աղբյուրի փոխանցմամբ ՝ Քարդաշյանն ու Ուեսթը պայմանավորվել են երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության վերաբերյալ։

Նշվում է, որ զույգը չի պատրաստվում վիճարկել կնքված պայմանագրի կետերը։

Քիմի ու Քանյեի միջև առկա խնդիրների մասին լուրերը տարածվեցին 2020թ․-ի հոկտեմբերին, երբ Ուեսթը ներկա չգտնվեց Քարդաշյանի 40-ամյակի տոնին։ Ավելի ուշ Քիմը սկսեց հանրության մեջ հայտնվել առանց ամուսնական մատանու, իսկ հետո ռեփերը ներկա չեղավ նաև Քարդաշյանների ընտանեկան սուրբծննդյան երեկույթին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կալաբասաս քաղաքի առանձնատնից, որտեղ Քանյեն ապրում էր Քիմի և երեխաների հետ, երգիչը սկսել է դուրս բերել կոշիկների մեծ հավաքածուն։

Ու՞մ կհասնի տունը. Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի բաժանումը կարող է սկանդալային դառնալ

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում էին, որ ամուսնալուծությունն իրոք անխուսափելի է։ Քիմն ուզում էր համոզվել, որ Քանյեի հոգեբանական վիճակը նորմալ է (անցած տարի նա պատմել էր, որ Ուեսթին անձի երկբևեռ խանգարում են ախտորոշել)։

Զույգը ամուսնացել է 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 2 տարեկան Չիկագոն և մեկ տարեկան Պսալմը։

Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։

2011թ․-ին Քիմն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր տևեց։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։

«Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է», Քարդաշյանը և Ուեսթը որոշել են ամուսնալուծվել. ԶԼՄ

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)

Ըստ թեմայի

«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ
Ֆրանսիայում արգելել են հրատարակել «Ես թալանել եմ Քիմ Քարդաշյանին» գիրքը
թեգերը:
Քանյե Ուեսթ, ամուսնալուծություն, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ