11:16 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16010

Մեր օրերում առցանց կարելի է գնել ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելի։ Որոշեցինք «փորփրել» գովազդային հայտարարությունները և հասկանալ, թե ինչպիսի ապրանքներ է առաջարկում Հայաստանում ամենահայտնի առցանց վաճառքի կայքը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Եթե 2005թ․-ին, երբ ստեղծվում էր list.am կայքը, այնտեղ միայն բնակարանների և տների վաճառքի հայտարարություններ էին, ապա հիմա այստեղ ամեն ճաշակին հարմար ամենատարօրինակ ապրանքներ կգտնեք։ Sputnik Արմենիան կազմել է ամենազվարճալի հայտարարությունների ընտրանին։

Այստեղ օգտատերն առաջարկում է անակոնդա օձ գնել։

«Սա Հայաստանի միակ անակոնդան է։ Շատ շտապ եմ վաճառում»,-նշված է հայտարարության մեջ։

Հայտնի չէ՝ արդյո՞ք դա իրոք Հայաստանի միակ անակոնդան է, բայց համաձայնեք՝ շատ տարօրինակ է, որ այն հայտնվել է այդ մարդու մոտ, ինքն էլ հիմա «շատ շտապ» վաճառում է։ Գին նշված չէ, հավանաբար՝ պայմանագրային է։

Скрин с сайта онлайн продаж
© Photo : list.am
Անակոնդայի վաճառքի հայտարարությունը list.am-ում

Շարունակելով «Կենդանիների աշխարհում» թեման․ էգ են փնտրում ամերիկյան պիտբուլի համար։ «Փնտրում եմ լավ զտարյուն էգ` զույգելու նպատակով։ Լավ կռվող շուն ա։ Հարցերի համար զանգել»,-գրված է հոյակապ լատինատառով։

Հավանական գնորդին ինչպես իր մտադրությունների բացարձակ լրջությունը, այնպես էլ կենդանու զտարյունությունն ապացուցելու համար վաճառողը խոստանում է ցույց տալ շան «հայրերի և պապերի» լուսանկարները։

Իսկ այստեղ առաջարկում են գնել աղավնու տեսքով փուչիկներ՝ հատուկ հարսանիքների համար։ «Հատուկ այն հարսիկների համար, ովքեր ալերգիա ունեն կամ զզվում են իսկական աղավնի թռցնելուց»,-մանրամասն նկարագրում է վաճառողը։ Իսկական աղավնիներ թռցնելու հարսանեկան ավանդույթը Հայաստանում վաղուց կա, բայց ահա աղավնու տեսքով փուչիկներ կարող է հորինել միայն երիտասարդ սերունդը։

Скрин с сайта онлайн продаж
© Photo : list.am
Հարսանեկան աղավնի փուչիների վաճառքի հայտարարությունը list.am-ում

Էջմիածի փռերից մեկն առաջարկում է «վազվրատ հաց» (չվաճառված, չորացած հացը)՝ իբրև անասնակեր։

«Խոզերի, կովերի, շների, բադերի համար»,-մանրամասնում է վաճառողը։

Այս մեկն էլ հայտարարում է. «Ամենալավ նվերն ընտանիքի համար»։ Խոսքը, պարզվում է, փոշի սրբելու հատուկ լաթերի մասին է։ Իհարկե, յուրաքանչյուր ընտանիք հենց այդ մասին է երազում։

«Իմ հասցեն ոչ տուն է, ոչ փողոց, իմ հասցեն է՝ Խորհրդային Միություն»,-երգում էր «Самоцветы» խումբը և մի բան գիտեր․ հիմա list.am-ում հին ու բարի «Բուխանկա» ՈւԱԶ են վաճառում։

«Միակ թերությունը՝ մի քիչ փտած տեղեր ունի»,-հպարտորեն գրում է մեքենայի տերն ու վաճառողը։

Չէ՞ որ գնորդներին հետաքրքրում են մեքենաների միանգամայն այլ որակները, իսկ փտած հատվածները չեն խանգարի։

5000 դրամով խորհրդային ժամանակների դրոշակ է վաճառվում։ Կարմիր դրոշակի վրա շողշողում է «Մենք կհասնենք կոմունիստական աշխատանքի հաղթանակին» գրությունը։ Իսկ հիմա դրոշակը վաճառքի է հանված վաճառքների կապիտալիստական հարթակում և, ինչպես երևում է, այս հարթակում էլ կմնա։

Скрин с сайта онлайн продаж
© Photo : list.am
Խորհրդային ժամանակների դրոշի վաճառքի հայտարարությունը list.am-ում

Այս «եսիմինչը» նույնպես ծագումով Խորհրդային Միությունից է։ Համենայն դեպս՝ այդ է պնդում վաճառողը։

Ռետրոյի սիրահարների համար՝ Խորհրդային շրջանի Ձմեռ պապ, ընդամենը 3500 դրամով։ Ժամանակին այսպիսի Ձմեռ պապիկ ամեն տանը կար։

Եվս մեկ սովետական հետաքրքրի իր՝ վաֆլի թխելու սարք։ Բավականին մաշված սարքը վաճառում են 4000 դրամով և պնդում են, որ այն շատ լավ է աշխատում։

Հատուկ սարք` սառը սուրճի համար. այն նույնպես վաճառվում է list.am-ում։

«Մեկ ժամում 500 բաժակ խփում եմ։ Նաև փոխանակում ավտոյի գազի սարքավորման հետ»,-նշված է կրկին «հոյակապ» լատինատառով։

Скрин с сайта онлайн продаж
© Photo : list.am
Սառը սուրճի ապարատի վաճառքի հայտարարությունը list.am-ում

Իսկ այստեղ կոշիկը մեծացնելու սարք են առաջարկում։ «Թանկ» չէ՝ ընդամենը 250 հազար դրամ։ Ավելի հեշտ չէ՞ մի քանի զույգ նոր կոշիկ գնել։

Նույնիսկ դեղատան խաչ է վաճառվում, ծագումն անհայտ է՝ կա՛մ դեղատան մուտքի վերևից են հանել, կա՛մ նոր են պատրաստել։

Զուգարանի թուղթ արտադրելու սարքը նույնպես գտել է իր պատվավոր տեղը հայտարարությունների շարքում։

Սովորական զուգարանի թուղթ էլ են վաճառում են` հատով։ Առաջին հայտարարությունը «շատ որակյալ զուգարանի թուղթ» է առաջարկում, քանի որ այն «մասկովսկի» է, իսկ երկրորդը փորձում է գնորդ գրավել գնային քաղաքականությամբ՝ «սրանից էժան գին չկա»։

Հարթակում թթվածնային սարքավորումների բազմաթիվ հայտարարություններ կան։ Դրանք վաճառվում են և անգամ վարձով տրվում։ Երևում է՝ կան մարդիկ, որոնք որոշել են կորոնավիրուսի խնդիրը լուծել առանց բժշկական օգնության դիմելու։

Նույն իրավիճակն է նաև զինվորական համազգեստի հետ կապված։ Ինչպես հայտնի է՝ բանակը պարտավոր է զինծառայողներին ապահովել զինվորական համազգեստով և բոլոր անհրաժեշտ պարագաներով, բայց գաղտնիք չէ, որ շատ զինվորականներ գերադասում են իրենք ամեն ինչ գնել իրենց համար՝ գուլպաներից մինչև զրահաբաճկոն, չվստահելով բանակային արտադրանքի որակին։

Скрин с сайта онлайн продаж
© Photo : list.am
Զինվորական համազգեստի վաճառքի հայտարարությունը list.am-ում

Առցանց հարթակում մի քանի հազար հայտարարություն է կա։ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի, երբ ուզում է ինչ-որ բան գնել կամ վաճառել, առաջին հերթին հենց այս կայքն է մտնում։

թեգերը:
list.am, հայտարարություն, Հայաստան, առցանց վաճառք, վաճառք

Գլխավոր թեմաներ