19:20 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
81 0 0

«Ֆեյքերի» գործով արդեն իսկ 2 մարդ է կալանավորվել` Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը նման որոշում կայացրեց` մերժելով ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը։ Բացի այդ, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը»,–ասաց նա։

Բեքարյանն ԱԱԾ–ի կողմից բերման էր ենթարկվել և ձերբակալվել դեռ փետրվարի 19-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Նույն գործով բերման էր ենթարկվել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որին երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեցին։ Այս գործի շրջանակներում ևս երկու բերման ենթարկվածներ կային` քաղաքացիներ Մհեր Ավագյանը, որը երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, և Արամ Սարգսյանը, որին էլ կալանավորելու որոշում կայացվեց։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են

Ըստ թեմայի

«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
թեգերը:
Դատարան, Արա Սաղաթելյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Կարեն Բեքարյան

Գլխավոր թեմաներ