02:06 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀՔԾ աշխատակիցները զբաղված են ոչ թե երկրում կարգուկանոնի հաստատմամբ, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ խոսողների դեմ քրեական գործեր հարուցելով:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի –Sputnik. Ընդդիմության երթի մասնակիցները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցով անցնելիս րոպեներ առաջ ձվեր նետեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի վրա:

«Դու գնալու ես, Նիկո՛լ: Քո և քո խունտայի Նյուրնբերգը լինելու է»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ ՀՔԾ աշխատակիցները զբաղված են ոչ թե երկրում կարգուկանոնի հաստատմամբ, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ խոսողների դեմ հարյուրավոր-հազարավոր քրեական գործեր հարուցելով:

«Դուք ոտնահարում եք ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, մի՛ դարձեք Նիկոլի ձեռքին խաղալիք, մի՛ դարձեք դավաճանին մեղասակից»,- ասաց Մանուկյանը։

Երթի մասնակիցները վանկարկեցին «ա–մոթ, ա–մոթ»:

Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան

Նշենք, որ ընդդիմության բողոքի երթը քիչ առաջ մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց): Ապա կշարունակվի Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, նախանշված է իրականացնել անհնազանդության ակցիա:

«Այսօրվանից սկսում ենք նոն–ստոպ բողոքի ակցիաներ». Սաղաթելյանը նշեց ուղղությունները

Ըստ թեմայի

Ընդդիմությունը գերագնահատեց փետրվարի 20-ի հանրահավաքի դերը. քաղտեխնոլոգ
Ինչպես անցան ընդդիմության հանրահավաքն ու անհնազանդության ակցիան Երևանում. տեսանյութ
«Առանց Նիկոլ Հայաստան». վառ կադրեր ընդդիմության հանրահավաքից
թեգերը:
ձու, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ