14:36 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Ընդդիմության հայտարարած ակցիային ներկա են մեկ ընդդիմադիր գործիչ, մի քանի տասնյակ քաղաքացի ու հազարավոր ոստիկանական ուժեր։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի ու իշխող կուսակցության միակ հենարանը մնում է ոստիկանությունը։ Այսօր կառավարության երրորդ մասնաշենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը` մեկնաբանելով ընդդիմության հայտարարած բողոքի ակցիայի տեղում մեծաթիվ ոստիկանական ուժերի կուտակումը։

«Հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետին։ Իսկ 2.5 տարի անց նա իրեն շրջապատւմ է հազարավոր ոստիկաններով։ Դո՞ւք եք խոսում հանրային վստահությւնից։ Ձեր հենարանը, ձեր վստահությունը մնում է միայն ոստիկանական կոշիկները, ուսադիրները, ոստիկանական այս հսկա ուժերը, որ կենտրոնացրել եք 200 մետր քայլելու համար»,– ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ այսուհետ այսպես է լինելու ամեն օր, ու իշխանությունն ստիպված է լինելու իրենց շրջապատել ոստիկանական ուժերով իր իշխանությունը պահելու համար։

Մանուկյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ոստիկանները սահմնափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը` շրջապատված պահելով կռավարության շենքերին հարակից տարածքները ու քաղաքացիներին արգելելով անցնել այդ տարածքներով։

Հիշեցնենք` երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք:

Ընդդիմադիր գործիչը կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել կառավարության տվյալ մասնաշենքի դիմաց:

«Այդ անձը մեր երկրում ու քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի: Վաղը 11:30-ին եկեք կառավարության շենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ անձի ազատ տեղաշարժը»,- ասել էր Սաղաթելյանը:

Այդուհանդերձ, ընդդիմության ներկայցուցիչներից այս պահին նախատեսված վայրում միայն Գեղամ Մանուկյանն է ներկա։ Լրագրողների դիտարկմանը, թե ակցիան դեռ չի՞ սկսվել, Մանուկյանն արձագանքեց.

«Իսկ ո՞վ ասաց` չի սկսվել։ Ես այստեղ եմ կանգնած, քաղաքացինրից մեկն այստեղ, մյուսն` այնտեղ, երրորդը` մեկ այլ տեղ։ Սա էր։ Մենք ուզում էինք, որ ինքն առերեսվեր, ինքը հասկանար, որ տեղ չունի»,– ասաց Մանուկյանը։

Նշենք, որ մեկ այլ ակցիա էլ, փետրվարի 22-ին արված հայտարարության համաձայն, նախատեսված է այսօր երեկոյան` ժամը 18:30-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ:

«Դու գնալու ես, Նիկոլ». ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա

Ըստ թեմայի

Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը. տեսանյութ
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին
Երևանի կենտրոնում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել. լուսանկարներ
թեգերը:
Հայաստան, Երևան, Բողոքի ակցիա, Ոստիկանություն, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ