18:05 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից, այժմ քաղաքացիները քայլերթով գնում են դեպի դատախազության, ապա ոստիկանության շենք։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը մայրաքաղաքում հերթական երթն է իրականացնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Մենք չենք թողնելու, որ այս մարդը երկրում իրականացնի բռնապետություն: Երևանի կենտրոնում ժամանակին հեծանիվ քշող վարչապետը չի կարողանում տեղաշարժվել կամ տեղաշարժվում է 4-5 հազար հոգանոց զորքով: Պետք է հիշեցնենք այն ոստիկաններին, որոնց Նիկոլը տարել-թողել էր սարերի վրա՝ սոված–ծարավ, իրենք էլ պետք է արժանապատվություն ունենան և չկատարեն այս խելագարի հրահանգները», - երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից, այժմ քաղաքացիները շարժվում են դատախազության, ապա ոստիկանության շենքի մոտ՝ բողոքելու ոստիկանական այսօրվա բռնությունների դեմ։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի երթի մասնակիցները բացատրություն են պահանջում ոստիկանապետից

Ըստ թեմայի

«Մի հոգու չեն գտնում». Սաշիկ Սարգսյանը մեկնաբանել է իրեն վերագրվող «50/50»–ի լուրերը
Աղբամաններով փակեցին ճանապարհը ու շարժվեցին առաջ․ շարունակվում է ընդդիմության երթը
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
թեգերը:
Երևան, Հայրենիքի փրկության շարժում, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ