11:45 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Նախարարության հատուկ ընթացակարգով ստեղծվել է բազմամասնագիտական խումբ, որը շրջայցեր է կատարում և, բացի տեղում անձի ֆունկցիոնալությունը գնահատելուց, կատարում նաև տեղանքի գնահատում:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի: Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսում  հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով` հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335:

Շուրջ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել:

«Այն անձը, որը առաջնային բուժօղակից ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, դա դեռ պարտադիր հիմք չէ, որ նա ստանա հաշմանդամության խումբ: Հաշմանդամության խումբ ստանալը կամ չստանալը պայմանավորված է մարդու այդ պահին կենսագործունեության սահմանափակման հիմքով»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Ի դեպ, աջակցություն սահմանված է նաև վերջին պատերազմի մասնակից, բայց հաշմանդամության կարգ չունեցող կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց համար: Նրանց տրամադրվում է 500 հազարական դրամ:

Նախարարի տեղակալը նշեց, որ հաշմանդամության խմբերի սահմանման համար միշտ եղել է տնայցերի գաղափարը: Այսօր էլ փորձաքննությունն իրականացվում է թե՛ բժշկական-սոցիալական փորձաքննության գրասենյակում, թե՛ հիվանդի տանը, թե՛ հիվանդանոցում:

Ե՞րբ կսկսվի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը. Մինասյանը մանրամասներ է հայտնում

Նա տեղեկացրեց նաև, որ նախարարությունը հատուկ ընթացակարգ է նախաձեռնել պրոթեզավորման համար: Նոր ընթացակարգի համաձայն՝ ստեղծվել է բազմամասնագիտական խումբ, որը բաղկացած է նեղ մասնագետներից՝ օրթոպեդ, վնասվածքաբան և այլն: Խմբերը շրջայցեր են կատարում և, բացի տեղում անձի ֆունկցիոնալությունը գնահատելուց, կատարում են նաև տեղանքի գնահատում: Վերհանվում են անձի մասնագիտական, ինչպես նաև ընտանիքի ամբողջ կարողությունները:

«Վերջին տվյալների համաձայն՝ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին արդեն մասնագիտական խմբերն այցելել են»,–տեղեկացրեց նա:

Հայաստանում հիմա գործում է որակավորված 4 պրոթեզարան: Ստեփանյանի խոսքով` նախարարությունը շահառուին տրամադրում է պետական հավաստագիր, որը հնարավորություն է տալիս նրան գնալ, ընտրել այն պրոթեզարանը, որն ինքը ցանկանում է:

«Պրոթեզավորման կարիք ունեցող 99 անձի կարիքների գնահատման տվյալները դիտարկելով՝ կարող եմ այս պահին ասել, որ արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: Հայաստանում պրոթեզարանների կարողություններն այնպիսին են, որ այստեղ կարող ենք այդ գծով անհրաժեշտ, որակյալ ծառայությունները տրամադրել» ,-ասաց Ստեփանյանը:

Ե՞րբ կսկսվի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը. Մինասյանը մանրամասներ է հայտնում

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ այս ուղղությամբ բարեփոխումները կշարունակվեն: Աշխատանքներ են տարվելու պրոթեզարանների կարողություններն ավելացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող պարագաների ցանկն ընդլայնելու և այլ հարցերի ուղղությամբ:

Ըստ թեմայի

Պատերազմում վիրավորվածներին տրվող 500 000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն ընդունվում են
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը
«Արնաքամ էի լինում. տաք օր էր, բայց ահավոր մրսում էի»․ աչքը կորցրած զինվորն ամուսնանում է
թեգերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պրոթեզ, հաշմանդամ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ