21:22 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
40302

Վարչապետն առավոտյան գրառում է կատարել` նշելով, թե իր կառավարման օրոք ինչ փոփոխություններ են կատարվել ԶՈւ–ում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. 2018-ի մայիսից ի վեր զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, թե երկու փաստ է ուզում ընդգծել, թե ինչ է արվել այս տարիներին բանակի համար։

«2020-ի բյուջեում ՊՆ–ին հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր ՀՀ–ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք: Ի դեպ, մեր ՊՆ–ն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները»,–գրել է նա։

Նա անդրադարձել է նաև զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացմանը։ Վարչապետը հայտնել է, որ, մասնավորապես, կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից գնդի հրամանատարի աշխատավարձը բարձրացել է 4.6 տոկոսով, գնդի հրամանատարի տեղակալինը` 12.7, գումարտակի հրամանատարինը` 23, վաշտի հրամանատարինը` 32.6 , դասակի հրամանատարինը` 26.2, ավագ ենթասպայինը` 18, շարքային պայմանագրայինինը` 13.7 և սերժանտ պայմանագրայինինը (դասընթաց անցած)` 22 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, իմքայլականները միացան երթին. տեսանյութ
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
թեգերը:
աշխատավարձ, Բանակ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ