04:59 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ուսումնական հաստատություններն անցել էին հեռավար ուսուցման։ Սակայն իրավիճակը փոխվում է։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ` մարտի 15-ից ԵՊՀ ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից։

«Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում»,–գրված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Դրանից հետո կրկին այն երկարաձգվեց։ Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

ԿԳՄՍ նախարարը պատասխանեց Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի բաց նամակին

Ըստ թեմայի

Բժշկական համալսարանը միանում է գործադուլին
Բժշկական համալսարանում սկսել են «Ուղեղի կենտրոն» կառուցել
Խարազյանը Բալզակին «վերադարձրեց» ազգությունը, կամ հիմա էլ հասել են Սլավոնական համալսարանին
թեգերը:
առկա ուսուցում, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)

Գլխավոր թեմաներ