09:33 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (365)
56 0 0

Հանդիպման մասնակիցներն Արմեն Սարգսյանին խնդրել են օգտագործել իր միջազգային կապերն ու հեղինակությունը՝ աջակցելու անհետ կորած իրենց հարազատների որոնման գործընթացին:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

«Ես խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ ամեն ինչով, իմ հնարավորությունների սահմաններում աջակցել»,-ասել է նախագահը՝ առաջարկելով, որ նրանք կապի մեջ լինեն նախագահական ինստիտուտի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Անհետ կորածների հարազատները նրանց հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը:

Հանդիպման մասնակիցներն Արմեն Սարգսյանին խնդրել են օգտագործել իր միջազգային կապերն ու հեղինակությունը՝ աջակցելու անհետ կորած իրենց հարազատների որոնման գործընթացին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ իր հնարավորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ՝ նշելով, որ գերիների ու անհետ կորածների հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են, և նա դրանք բարձրացնում է միջազգային գործընկերների հետ իր բոլոր հանդիպումներում:

Президент Армен Саркисян встретился с родственниками пропавших без вести военнослужащих (27 февраля 2021). Еревaн
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արցախյան պատերազմում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

Հարցը քննարկվել է նաև նախագահ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ օրեր առաջ կայացած հանդիպմանը: «Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ պարոն Թաթոյանի հետ միասին դիմելու ենք միջազգային տարբեր ինստիտուտների՝ թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների հարցերով: Ամեն հնարավոր ճանապարհով աշխատելու ենք: Ադրբեջանը մեր վիրավոր կամ առողջ գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի, դա անթույլատրելի է»,– ասել է նախագահ Սարգսյանը:

Առողջապահության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը և ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել են անհետ կորածների որոնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Նախագահ Սարգսյանը նրանց առաջարկել է պարբերաբար անհետ կորածների հարազատներին տեղեկացնել կատարվող աշխատանքների ու իրավիճակի մասին:

Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար

Արմեն Սարգսյանը պատասխանել է անհետ կորածների հարազատների հարցերին, լսել նրանց մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկությունները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (365)

Ըստ թեմայի

Հայ տղամարդն ադրբեջանցու անվան տակ անհետ կորածների հարազատներից մերկ լուսանկարներ է ուզել
«Անհետաձգելի գործեր ունեի». ԿԳՄՍ նախարարը` վարչապետի հանրահավաքին չմասնակցելու մասին
Անհետ կորածի հորից 1500 դոլար է վերցրել` իբր թե լուր տրամադրելու համար. ԱԱԾ-ի բացահայտումը
թեգերը:
գերի, անհետ կորած, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ