13:26 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
214 0 0

Կարկադեն սուտակագույն երանգով հիանալի առույգացնող ըմպելիք է։ Եգիպտոսում և մի շարք այլ շոգ երկրներում այն դարման են համարում շատ հիվանդությունների դեմ։ Ինչո՞վ է այն այդպիսի փառքի արժանացել՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Կարկադե կոչվում է ըմպելիքը, որը պատրաստավում է հիբիսկուս սաբդարիֆ բույսի չորացրած թերթիկներից կամ կոկոններից։ Սա փիփերթազգիների ընտանիքին պատկանող բույս է, որն անվանում են նաև ռոզելլա, ինչպես նաև սուդանյան կամ չինական վարդ։

Կարկադեի ավելի քանի հարյուր տեսակ գոյություն ունի։ Այս թեյը հիմնականում աճում է մեղմ կլիմայում՝ Հնդկաստանում (կարկադեի հայրենիքում), Ցեյլոնում, Շրի-Լանկայում։ Արևելքի և Ասիայի շատ երկրներում կարկադեն ազգային ըմպելիք է համարվում։

Այն խորհուրդ են տալիս խմել շոգ եղանակին, ինչպես նաև սննդային թունավորումներից հետո, քանի որ կարկադեն օգնում է վերականգնել կալիումի պարունակությունը։ Բացի այդ, սուդանյան վարդի թուրմը նաև նատրիում է պարունակում, իսկ նատրիումի և կալիումի միացությունը կարգավորում է օրգանիզմում ջրի բալանսը և պահպանում հիմնաթթվային հավասարակշռությունը։

Կարկադեի սուտակագույն երանգը հուշում է, որ այն մեծ քանակությամբ անտոցիաններ է պարունակում․ դրանք վիտամին С-ն պահպանող հակաօքսիդանտներ են։ Բացի այդ, կարկադեն պարունակում է օրգանիզմի համար օգտակար մի շարք միկրոտարրեր։ Օրինակ՝ մագնիումի շնորհիվ այն թեթևակի հանգստացնող, քնաբեր և կծկումները հանող ազդեցություն ունի, ինչպես նաև կարգավորում է նյութափոխանակությունը։ Կալցիումն ու ֆոսֆորը նպաստում են ոսկորների, ատամների և մազերի ամրացմանը, իսկ երկաթը նպաստում է անեմիայի կանխմանը։

Կարկադեն նաև A, C, PP և B խմբի շատ վիտամիններ է պարունակում, ինչն իր հերթին նպաստում է անոթների պատերի ամրացմանը, օգնում է խուսափել ավիտամինոզից, կայունացնում է նյարդային համակարգը, պաշտպանում է սրթեսներից և բարձրացնում տրամադրությունը։ Իսկ այս բոլոր վիտամինների, միկրոտարրերի և թթուների ամբողջ համակարգը բարելավում է գլխուղեղի աշխատանքը, ուստի խորհուրդ է տրվում այս ըմպելիքն օգտագործել լարված մտավոր աշխատանքի պահերին։ Բացի այդ, հիբիսկուսի ծաղիկների թուրմն օգնում է հաղթահարել խրոնիկական հոգնածությունն ու սրթեսները։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

Հետաքրքիր է, որ սառը և տաք վիճակում կարկադեն տրամագծորեն հակառակ ազդեցություններ և տարբեր հատկություններ ունի։ Բայց հարկ է հիշել, որ տաք ըմպելիքը բարձրացնում է ճնշումը, իսկ սառը՝ իջեցնում։ Եվ միայն բացարձակապես առողջ մարդկանց վրա է դրա ազդեցությունը չեզոք։

Իջեցնում է խոլեստերինը

Կարկադեն պարունակում է լինոլաթթու, որը կանխում է արյունատար անոթներում տրոմբների ձևավորումը, ինչպես նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը։ Բույսը պարունակում է նաև ռուտին, որն ամրացնում է սրտանոթային համակարգը և, մասնավորապես, մանր մազանոթները։

Օգնում է նիհարել

Մրգաթթուների շնորհիվ ուժեղանում է մետաբոլիզմը, ինչը հիանալի օգնական է քաշի կորստի հարցում։ Նաև թեթևակի միզամուղ և լուծողական ազդեցություն ունի, ինչի շնորհիվ ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս է գալիս։ Այդպիսով կանխվում է փորի փքվածությունը։

Պայքարում է դեպրեսիայի դեմ

Սուդանյան վարդի բաղադրության մեջ առկա տարրերի համալիրը առույգացնում և թարմացնում է օրգանիզմը, ինչն օգնում է պայքարել վատ տրամադրության դեմ և կարգավորել նյարդային համակարգի վիճակը։

Պաշտպանում է լյարդը

Կարկադե թեյը լավ ազդեցություն ունի լյարդի վրա, դուրս է բերում տոքսինները։ Իսկ անտոցիանների շնորհիվ նվազում է բոբրբոքային գործընթացների մակարդակը։

Ամրացնում է դիմադրողականությունը

Վիտամին С-ի և բնական հակաօքսիդանտների առկայությունն աս թուրմը դարձնում են իմունային համակարգն առույգացնող միջոց։ Բացի այդ, բաղադրության մեջ կան այլ նյութեր, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն։

Մրսածության առաջին նշանների դեպքում թուրմը կանխում է դրա զարգացումը։ Իսկ Արևելյան Աֆրիկայում այն հնագույն ժամանակներից ի վեր օգտագործվում է հազը բուժելու համար։

Խոհարարության մեջ

Կարկադե թեյը շատ հեշտ է պատրաստվում։ Հիբիսկուսի տերևների վրա եռացող ջուր են լցնում և թրմում։ Ըստ ճաշակի ավելացնում են մեղր կամ շաքար։

Սուդանյան վարդի թուրմն ավելացնում են նաև քաղցր աղանդերի և մսից ուտեստների մեջ՝ ճաշատեսակին նրբություն և առանձնահատուկ համ հաղորդելու համար։

Հակացուցումներ

Կարկադեն պետք է զգուշորեն օգտագործեն ստամոքսի բարձր թթվայնություն, ինչպես նաև սուր գաստրիտ կամ ստամոքսախոց ունեցողները։ Ըմպելիքի բնական թթուն բացասաբար է ազդում հիվանդ ստամոքսի պատերի վրա՝ առաջացնելով այրոց և խրոնիկական հիվանդությունների սրացում։ Բացի այդ, կարկադեն, ինչպես և ցանկացած այլ մթերք, հարյուր տոկոսով հիպոալերգիկ չէ, այսինքն՝ այն կարող է անհատական անհանդուրժողականություն կամ սննդային ալերգիա առաջացնել։

Ռուս հայտնի բժիշկն ալերգիաների դեմ բնական «դեղամիջոց» է բացահայտել

Խորհուրդ չի տրվում կարկադեն տալ փոքր երեխաներին, հատկապես, եթե նրանց մոտ դիաթեզ է առկա։

Եվս մեկ, ոչ պակաս կարևոր գործոնը վերաբերում է ըմպելիքի ջերմաստիճանին։ Ջերմաստիճանի ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա հաստատված է աֆրիկացի գիտնականների ուսումնասիրություններով և հիպերտոնիկների ու հիպոտոնիկների անձնական դիտարկումներով։ Այնպես որ, եթե դուք տառապում եք բարձր կամ ցածր ճնշումից, ապա այս ըմպելիքն ամենօրյա սննդակարգում ներառելուց առաջ հետևեք, թե ինչպես է այն ազդում ձեր օրգանիզմի վրա։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում
թեգերը:
դիետա, օրգանիզմ, Կարկադե, թեյ

Գլխավոր թեմաներ