05:09 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
113 0 0

Երևանում 2 հակընդդեմ հանրահավաքներ են. Հանրապետության հրապարակում ընթանում է իշխանությունների կողմնակիցների, Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Տավուշ տեքստիլի» տնօրինությունը նույնպես միացել է ընդդիմության` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Митинг оппозиции на проспекте Баграмяна (1 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Նշենք, որ միաժամանակ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում։

«Մի շարք մարդիկ են միանում մեր հանրահավաքին։ Ավելին, տարբեր մարզերից մարդիկ են եկել ու միացել մեզ։ Մի խումբ ռուսաստանաբնակ տավուշցիներ, այդ թվում՝ Տավուշի ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Տավուշ տեքստիլի» սեփականատերը, հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ կանգնած է բանակի կողքին»,–ասաց Մանուկյանը։

Митинг оппозиции на проспекте Баграмяна (1 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Նշենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրենը Սուրեն Երիցյանն է։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ հանրահավաքներ են. Հանրապետության հրապարակում ընթանում է իշխանությունների կողմնակիցների, Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքները։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք
Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
ընդդիմություն, հանրահավաք, Գեղամ Մանուկյան

Գլխավոր թեմաներ