11:56 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները բարձրացան ՀՀ նախագհի նստավայր` իրենց աջակցությունը հայտնելու նախագահի ինստիտուտին, նաև` բանակին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հանրահավաքում արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակի ելույթի մի հատվածին։ 

Սաղաթելյանը նախ պատասխանեց Փաշինյանի ներողությանը, որ նա խնդրել էր ՀՀ և Արցախի քաղաքացիներից, Սփյուռքի հայերից՝ իր ու իր իշխանության գործած սխալների համար։

«Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է։ Ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու։ Ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու։ Մենք ներողությունով չենք բավարարվելու։ Դու պետք է հեռանաս և վերջ»,– հայտարարեց Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյան պողոտան ու այն կազատեն միայն Փաշինյանի հեռացումից հետո։

Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ չորեքաշաբթի օրը, երբ Աժ–ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, ընդդիմության կողմնակիցները պետք է հավաքվեն Բաղրամյան պողոտայում, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն խորհրդարանի շենքում գտնվող գործադիր իշխանության անդամներին։

Մինչ այդ, երեքշաբթի օրը ևս ընդդիմության հանրահավաքները շարունակվելու են` ի աջակցություն Փաշինյանի կողմից ճնշումների ենթարկվող բանակի գեներալների ու ՀՀ նախագահի։

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու ընդդիմությունն այսօր երթ չանցկացրեց։ Նա հայտնեց, որ միտումնավոր են հրաժարվել երթից, իր բնորոշմամբ` իշխանության սադրանքներին չենթարկվելու համար։

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

Դրա փոխարեն, հանրահավաքի մասնակիցները բարձրացան ՀՀ նախագհի նստավայր` իրենց աջակցությունը հայտնելու նախագահի ինստիտուտին ու բանակին։

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Ըստ թեմայի

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
թեգերը:
հանրահավաք, ընդդիմություն, Իշխան Սաղաթելյան

Գլխավոր թեմաներ