04:25 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Շաքարի սպիրտները կամ պոլիոլները պատկանում են ծավալային քաղցրացուցիչների կարգին ու ալկոհոլային խմիչքներում սպիրտների ազգականներ չեն:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում բժիշկ-էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան ասել է, թե շաքարի որ փոխարինողն է ավելի անվտանգ առողջության համար։

«Երբ խոսքը վերաբերում է շաքարի փոխարինիչներին, ես առանձնացնում եմ երեք առավել անվտանգ ու արդյունավետ տարբերակները։ Բնականներից` էրիթրիտն ու ստևիան (մեղրախոտ), սինթետիկներից՝ սուկրալոզը», - ասել է փորձագետը:

Բժիշկը բացատրել է, որ սուկրալոզն ապացուցել է իր անվտանգությունը. մի շարք հետազոտություններից հետո այն թույլ է տրվել և՛ հղի կանանց, և՛ նորածին երեխաներին:

Ստևիան շաքարի փոխարինիչ է, որն արտադրվում է նույնանուն բույսից։ Այն հաճախ դառը բուսական համ ունի։

«Հատուկ հաշվի առնելով այդ բողոքները՝ մշակվել է ստևիա, որը կոչվում է ստևիոզիտ։ Թեև անունը մի տեսակ քիմիական է, այնտեղ քիմիական ոչինչ չկա, պարզապես հեռացվել է այդ դառը համը», - ասել է Պավլովան:

Էրիթրիտը, որը նշել է բժիշկ-էնդոկրինոլոգը, վերաբերում է շաքարի սպիրտների դասին: Շաքարի սպիրտները կամ պոլիոլները պատկանում են ծավալային քաղցրացուցիչների կարգին ու ալկոհոլային խմիչքներում սպիրտների ազգականներ չեն: Բնության մեջ էրիթրիտ կա սեխի, խաղողի, սոյայի սոուսի, տանձի մեջ։

Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը

Ըստ թեմայի

էնդոկրինոլոգ. Մետրաչափը կօգնի պարզել դիաբետի հակվածությունը
Դիաբետ, թե՞ ապրելակերպ
Կպահպանի սիրտը, կօգնի հաղթահարել դիաբետը. հայտնի է 2019թ–ի լավագույն դիետան
թեգերը:
բժիշկ, դիաբետ, շաքարավազ, շաքար

Գլխավոր թեմաներ