02:09 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
187 0 0

Կևորկովը 1982թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 2016թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, մանկավարժ Գեորգի Կևորկովը։

Մահվան պատճառը չի նշվում։

Կևորկովը 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1976-82թթ. ֆիլմեր է նկարահանել և եղել է պայմանագրային աշխատող: 1982թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները` Էլդար Ռյազանովի արվեստանոցը։ 1982թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Գեորգի Կևորկովը նկարահանել է Հայֆիլմի՝ «Պատահար հուլիսին», «Գիշերվա փայլող կրակ», «Քանի դեռ ապրում ենք», «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Քույրիկը Լոս Անջելեսից» կինոնկարները: Օդեսայի կինոստուդիայում նկարահանել է «Փոքրիկ բանտը» և «Ո՞ւմ մասին է հոգում բանտը» ֆիլմերը: Ունի նաև մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր։

Նա 2016թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Կևորկովի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 18:00-20:00, «Մեմորիալ» սգո սրահում (Այվազովսկու 14/4), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 3-ին, նույն վայրից։

Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը

 

Ըստ թեմայի

Ինչու են երբեմն առողջ մարդիկ COVID-19–ը ավելի ծանր տանում կամ մահանում դրանից
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել
թեգերը:
ռեժիսոր, Մահ, Հայաստան

Գլխավոր թեմաներ