20:18 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
21210

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ «Իմ քայլում» այդ նախագծի վրա արդեն աշխատում են։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Սահմանադրական առաջիկա փոփոխություններով իշխող քաղաքական ուժը մտադիր է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը մտցնել ՀՀ պաշտպանության նախարարության կազմի մեջ։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ իր տեղեկություններով, այդ նախագծի վրա «Իմ քայլում» արդեն աշխատում են։

«Բայց ես նայեցի, տեսա, որ խորհրդարանով այդ փոփոխությունը չեն կարող անել` առանց ռեֆերենդումի։ Սա պրոբլեմ է իշխանության համար»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այդուհանդերձ, բազմաթիվ այլ փոփոխություններ իշխանություն կարող է անել խորհրդարանի որոշմամբ` չսպասելով հանրաքվեին։

«Օրինակ` ինչ են ասում, ասում են՝ ուզում են նախագահի ինստիտուտն ուժեղացնել, թող բերեն խորհրդարանով դա անեն։

Բազմաթիվ մեխանիզմներ կան, որ, եթե Փաշինյանի կամքը իրական է` վրայից այդ սուպերվարչապետական կոստյումը հանելու, ինքը կարող է սկսել դա խորհրդարանից ու դրանով ցույց տալ, որ ինքն այդ կամքն ունի»,– ասաց Մարուքյանը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Ծիծաղելի է Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. Լևոն Քոչարյան
թեգերը:
Էդմոն Մարուքյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), շտաբ

Գլխավոր թեմաներ